Հայաստանի և ԵՄ
միջև քաղաքական գործընթացները կրթական համագործակցության վրա պետք է ազդեցություն
չունենան: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի,
լեզվական բազմազանության և
երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուն ՀՀ կրթության և
գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման ժամանակ:
ՙԿրթական կապերի
ամրապնդումն ու զարգացումը մեզ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն՚, -
նշել է Ա. Վասիլիուն, միաժամանակ հույս հայտնելով, որ հայկական կողմը Բոլոնիայի
գործընթացում արձանագրած հաջողություններով և փորձով օգտակար կլինի ինչպես
Արևելյան գործընկերության, այնպես էլ այլ երկրների համար:
Աշոտյանն իր հերթին
շեշտել է, որ որպես Բոլոնիայի քարտուղարությունը ստանձած երկիրª Հայաստանը պատրաստ
է խորհրդատվություն տրամադրել Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրներին,
միաժամանակ կարծիք հայտնելով, որ Հայաստանը սկզբունքային է համարում, որպեսզի
Եվրոպայի ՙկրթության քարտեզից՚ վերացվեն բոլոր ՙսև բծերը՚: Նախարարի ասելով,
Եվրոպայի կրթական քարտեզում կան չճանաչված պետություններ, որտեղ ապրող մարդիկ
նույնպես ունեն միջազգային կրթական
ծրագրերում ներգրավվելու իրավունք: ՙԵս համամիտ եմª քաղաքական խնդիրները պետք է
պատճառ չդառնան, որպեսզի մարդու կրթության իրավունքը, որն ամենահիմնարար
իրավունքներից է, տուժի: Կարծում եմ ªմիջազգային հարթակներում այս հարցը պետք է
դառնա հատուկ քննարկման թեմա՚, - ընդգծել է
Ա. Աշոտյանը: