Պատասխանել այն հարցին, թե
ուր կտանի Վրաստանին եվրաինտեգրումը, ցավոք, այսօր դժվար է: Առաջին հերթին այն
պատճառով, որ մեկ այլ շատ ուժեղ երկրի կառավարություն չի ցանկանում, որպեսզի մենք
գնանք դեպի Արևմուտք: ԱրմԻնֆո լրատվական գործակալության հետ հարցազրույցում նման
կարծիք է արտահայտել խորհրդային և վրացի էստրադային երգիչ, կինոդերասան և
սցենարիստ Վախտանգ Կիկաբիձեն:
«Եվ այդ առումով ամեն ինչ,
ցավոք, կախված է այդ կառավարության ցանկությունից: Կուզենա - կկրակի, կուզենա –
գլուխներս կշոյի: Հետևաբար, հարկավոր է, այնումենայնիվ,. լինել մեծ դիվանագետ: Չէ՞
որ լավ կյանքից չէ, որ վրացիները դեպի ՆԱՏՕ են ձգտում: Ես եղել եմ
իրադարձությունների վայրում, սեփական աչքերով եմ ամեն ինչ տեսել: Մարդիկ վախենում
են, նրանք պարզապես ուզում են հանգիստ քնել, և կարծում են, որ այդ հանգստությունը
կապահովի ՆԱՏՕ-ն»,-նշել է նա:
Սակայն, ըստ դերասանի,
Ռուսաստանն այդ վախը փարատելու փոխարեն ավելի է այն սաստկացնում, ուժեղացնելով
Ուկրաինայի նկատմամբ ճնշումները, ստիպելով նրան հրաժարվել դեպի Արևմուտք
ընթանալուց: «Ի՞նչ եք կարծում, հայերը չե՞ն ուզում գնալ դեպի ՆԱՏՕ: Հայերն էլ են
ուզում, ես ձեր մասին նույնպես ամեն ինչ գիտեմ: Բայց դուք գնալու տեղ չունեք, քանի
որ աշխարհաքաղաքական առումով ամենալավ տեղում չէք գտնվում, խրվել եք երկու երկրների
միջև»,-հավաստում է դերասանը: Դրա համար էլ, նրա կարծիքով, այդ բոլոր հարցերը պետք
է լուծել դիվանագիտորեն, նրբորեն: Կարելի է և չմտնել ՆԱՏՕ, բայց մարդ պետք է
հանգիստ քնի: «Մենք այս աշխարհ ենք գալիս մեկ անգամ: Չէ՞ որ մենք մեղավոր չենք, որ
ծնվել ենք Խորհրդային միությունում: Երիտասարդ տարիներին հաճախ էի արթնանում
մտքերով, թե որտեղից երշիկ ու պանիր ճարեմ: Զզվել եմ, էլ չեմ ուզում»,-ասել է
Կիկաբիձեն:
Վրաստանում, գտնում է
դերասանը, թե Հայաստանին, և թե Ադրբեջանին շատ լավ են վերաբերվում: «Եվ հատկապես
այդ հարևանների հետ Վրաստանի հարաբերություններն են, որոնք ամենամոտն են
ժողովուրդների խաղաղ գոյատևման իմ պատկերացումներին: Ինչ էլ խոսեն, մենք
կովկասցիներն ենք, իսկ դա մի առանձին տուն է: Մենք կովկասցիներ ենք, բայց կապ
ունենք Եվրոպայի հետ: Բայց մեր մենթալիտետը մի փոքր այլ է: Մենք շատ ենք սիրում
հյուրեր ընդունել: Իմ փորձից ասեմ, որ կան ժողովուրդներ, որոնք հյուրերին չեն
սիրում: Կան ժողովուրդներ, որոնք սիրում են հյուրերին, բայց չեն կարողանում
ընդունել: Այդ ամենը շատ կարևոր է, մանրամասների առումով: Հավանաբար այդ պատճառով
է, որ մեզ հետ անհրաժեշտ է մի փոքր այլ ձևով խոսել, հատուկ լեզվով: Այլ ոչ թե
այնպես, ինչպես հիմա են անում»,-նշել է նա:
«Ինձ վրա կրակել չի
կարելի: Ես ինքս կրակել չեմ սիրում, և չեմ սիրում, երբ ինձ վրա են կրակում: Ես շատ
քիչ եմ, սկզբունքայնորեն: Եվ ես չեմ սիրում, երբ ուժեղը ճնշում է թույլին, երբ մեծ
ազգը նման տոնով է խոսում փոքր ազգի հետ: Հատկապես, եթե հաշվի առնելով, որ
հայկական և վրացական մշակույթները հնադարյան են, և մեր փոքրաթիվությունը մեզ համար
ավելի շուտ պլյուս է`քան մինուս»,-ասել է դերասանը: «Այսօր Վլադիմիր Պուտինը,
կարծես թե, ձգտում է վերականգնել Խորհրդային միությունը: Դա մեր ուղին չէ: Ես
չգիտեմ, նա կարող է ձգտել ինչ-որ նոր բանի, միգուցե նա ունի մի նոր նպատակ, դա այլ
բան է: Բայց եթե նա ձգտում է միավորել մեր երկրները հին սկզբունքներով ու
կանոններով, ապա դա կավարտվի բոլորի համար շատ ցավալի արդյունքով: Դա կրկին ամեն
ինչ կփլուզի: Քանի որ 2.20 ռուբլով երշիկ այլևս չի լինի: Բացատրեմ: Այն
ժամանակներն անվերադարձորեն անցյալում են մնացել»,-համոզված է դերասանը:
Նա գտնում է, որ Ուկրանիայի
իրադարձությունները խոսում են այն մասին, որ առայժմ դա այնքան էլ չի հաջողվում,
քանի որ ինչ-որ մեկը շատ ճարպկորեն է ղեկավարում այդ գործընթացները: «Թե ով է դա,
հավանաբար, մենք չենք որոշում: Բայց այն, որ այդ գործընթանցրեը կառավարվում են,
երկու կարծիք լինել չի կարող: Ի դեպ, ես հանդիսանում եմ նաև Ուկրաինայի
ժողովրդական արտիստ: Հենց այսօր, Հայաստան ժամանելուց առաջ, ցավով էի դիտում, թե
ինչ է կատարվում այդ երկրում: Ինչպիսի թշնամություն է արհստակարոներն սերմանվում
ռուսների և ուկրաինացիների միջև: Գիտեք, մարդը, ցավոք, այնպիս էակ է, որ երբ նրա
մոտ ինչ-որ բան քանդում են, ապա հետագայում դա կանգնեցնելը բավականին դժվար է:
Գոյություն ունի մի որոշակի զանգված, որը ոչ մի բանի չեն խառնվում: Եվ այդ
զանգվածին կառավարելն ավել հեշտ է: Եվ կրկին ցավով նշեմ, որ դա իրոք այդպես է»,-եզրափակել
է Կիկաբիձեն: