Ադրբեջանը
3,1 տոկոսով ավելացրել է պաշտպանական բյուջեն:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի 2015 թվականի
պետբյուջեի նախագծում, որը հրապարակել է երկրի ֆինանսների նախարարությունը,
պաշտպանության ծախսերը կկազմեն բյուջեի բոլոր ծախսերի 17.9 տոկոսը: Այստեղ
ներառված են նաև հատուկ նշանկաության նախագծերի և միջոցառունմերի ֆինանսնական
ապահովման հիմնական բաժիններով նախատեսված ծախսերը:
Ուշագրավ է, որ
նախօրեին պաշտոնական այցով Բաքվում էր Ռուսաստգանի պաշտպանության նախարար Սերգեյ
Շոյգոն: Ինչպես գրում է «Կոմերսանտը», Բաքվում Շոյգուի բանակցությունների մի մասը
վերաբերում է սպառազինությունների մատակարարումներին:
Թերթի ռազմական աղբյուրի համաձայն, ռազմատեխնիկական
համագործակցության զարգացումն ընթանում է բավականին արդյունավետ. Միայն
2010-2012 թվականներին կնքվել են շուրջ 4
մլրդ դոլար ընդհանուր գումարի պայմանագրեր, «Ռոսոբորոնէկսպորտի» գծով
սպառազինությունների մատակարարումների ընդհանուր ծավալը մինչև տարեվերջ կարող է
հասնել 5 մլրդ դոլարի:
Բացի այդ, աղբյուրը նշում է, որ Ադրբեջանը
հետաքրքրություն է դրսևորում «Բալ-Է» առափնյա հրթիռային հ ամալիրի ձեռք բերման նկատմամբ,
որն արդեն ներառված է
Ռուսաստանի
կասպյան նավատորմի սպառազինությունում: Նաև նշվում է, որ 2014 թվականին Ադրբեջանը Ռուսաստանից 1 մլրդ դոլարի սպառազինություն կգնի: