Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հրավիրվել է այդ երկրի ԱՆ, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ինչպես հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները`վկայակոչելով այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը, Ուկրաինայի ԱՆ-ը բողոքի նոտա է հանձնել Ուկրաինայում Հայաստանի դեսպանին`Ղրիմի առնչությամբ Երևանի դիրքորոշման մասին հայտարարելու խնդրանքով:
ՙՄենք դիմել ենք Հայաստանին, որպեսզի երկիրը պաշտոնապես ու հրապարակավ հայտնի, որ չի ճանաչում Ղրիմի անեքսիան՚,- ասել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Դանիիլ Լուբկիվսկին£