Ռոման
Բալայանի նոր ֆիլմը կկոչվի «Մենք քո կողքին ենք»: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի
հետ զրույցում պատմել է ինքը` ռեժիսորը: Նկարահանման ստույգ ժամկետները դեռ հայտնի
չեն: Սցենարը գրվել է դեռ 1990 թվականին: Ավելի վաղ այն կոչվում էր «Պահապան
հրեշտակ», մինչև որ Լյուկ Բեսոնը
նկարահանեց «Հրեշտակ-Ա» ֆիլմը: Զուգադիպությունից խուսափելու նպատակով Բալայանն
ստիպված է եղել որոշ փոփոխություն կատարել սցենարում:
Ինքը`
ռեժիսորը, բազմիցս խոստովանել է, որ ինքը ֆիլմեր է նկարահանել յուրաքանչյուր հինգ
տարին մեկ: Ռոման Բալայանի վերջին աշխատանքը` «Դրախտաին հավքերը», 2009 թվականին
արժանացել է «Նիկա» կինոմրցանակի` «ԱՊՀ և բալթյան երկրների լավագույն ֆիլմ»
անվանակարգում: