Արցախը պատրաստ է
Իրաքից եզդիների ընդունել: Այդ մասին
«Գալա ԹՎ»-ին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Նրա ասելով, ԼՂՀ իշխանությունները դատապարտում են Իրաքի
եզդի բնակչության նկատմամբ իրականացվող գործողությունները: «Մենք կարծում ենք, որ
տեղի ունեցող իրադարձությունները հավասարապես վերաբերում են նաև հայ ժողովրդին:
Եզդի ժողովուրդը, ըստ էության, արժանացել է նույն ճակատարին: Այն, ինչ այսօր
կատարվում է եզդի ժողովրդի նկատմամբ Իրաքում, ողբերգություն է: Մենք ոչ միայն
հասկանում և կիսում ենք այդ ցավը, այլև խստորեն դատապարտրում», -ասել է
Դ.Բաբայանը:
Նա նշել է, որ Հայաստանում ապրող եզդիները, որոնք
նույնպես Հայաստասնի քաղաքացի են, երբեք զերծ չեն մնացել հանրապետության
խնդիրներից, գործուն մասնկացություն են ունեցել Ղարաբաղյան պատերազմին:
Նրա
ասելով, ներկայում Լեռնային Ղարաբաղում չկան ծրագրեր, որոնց շրջանակում կարելի էր
հրավիրիել Իրաքից տեղահանված եզդիներին, սակայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում
պատրաստ են ընդունել և օթևան տրամադրել եզդիներին: