ԱՄՆ Կոնգրեսի Հունաստանի աջակցության խմբի համանախագահներ Մայքլ Բիլիրակիսն ու Քերոլին Մալոնին իրենց աջակցությունն են հատնել Հայոց ցեղասպանության ճշմարտության ու արդարության ճանաչման մասին բանաձեւի նախագծին: Այդ մասին հաղորդել է Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն:
ՙՄենք միանում ենք ամերիկահայերին ողջ երկրում եւ Ամերիկայի հունական կոալիցիայի մեր գործընկերների հետ միասին մեր հարգանքն են հայտնում կոնգրեսականներ Բիլիրակիսին ու Մալոնիին՝ Թուրքիայի կողմից հայերի, հույների, ասորիների և մյուս քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանություն գործելու հարցի միջազգային ճշմարիտ ու արդարացի լուծման աջակցության գործում առաջնորդելու համար՚, - նշել է ԱՀԱԿ-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, հավելելով, որ հույները, հայերը ու ԱՄՆ բոլոր քաղաքացիները, ովքեր ձգտում են ամերիկյան իդեալների տարածմանը, անհամբեր սպասում են այն օրվան երբ Սպիտակ տունը, վերջապես, կդադարեցնի աջակցել Անկարայի կողմից Ցեղասպանության ժխտման քաղաքականությանը եւ թուրքական հասարակությանն ու պետությանը կստիպի իրենց վրա վերցնել իրագործած հանցանքի բարոյական ու նյութական պատասխանատվությունը:
Նշենք որ մայիսին Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության ճանաչման մասին բանաձեւը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել կոնգրեսականներ Դեւիդ Վալադոյի, Ադամ Շիֆֆի, Մայքլ Գրիմմի եւ Ֆրենկ Փալոնի կողմից: