Առևտրի
գործառույթների GSP+ համակարգը, որը գործում է Հայաստանի և Եվրամիության միջև
առևտրական հարաբերություններում, կպահպանվի: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՀՀ
խորհրդարանի ֆինանսա-վարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի
մնախագահ Գագիկ Մինասյանը, մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի
մտահոգությունները, որոնք նա արտահայտել էր իր վերջին հարցազրույցում: «Հայաստանի
համար գործող այդ համակարգը հիմնված է երկրի ղեկավարության կողմից նախորդ
տարիներին իրականացված խորը հետազոտութոյւնների վրա: Միևնույն ժամանակ, գտնում եմ,
որ անհրաժեշտ է իրականացնել հետևողական աշխատանքներ, որպեսզի այդ
նախապատվությունները պահպանվեն նաև Մաքսային միությանը Հայաստանի միացումից
հետո»,-նշել է Գ.Մինասյանը:
Հիշեցնենք,
որ Հայաստանի հետ Եվրամիության առևտրական նախապատվությունների վերանայման մասին էր
իր հարցազրույցում հայտարարել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա
մտահոգությոուն էր հայտնել, որ ՄՄ-ին միանալուց հետո կարող են առաջանալ
պրոբլեմներ, կապված Առևտրի Համաշխարհային Կազմակերպության շրջանակներում մաքսատուրքների փոփոխության հետ:
Քոչարյանը նշել է, որ ԵՄ-ը հավանաբար կվերանայի GSP+ համակարգը, հարցեր
առաջացնելով նաև ԱՀԿ շրջանակներում արդեն պայմանավորված մաքսատուրքերի փոփոխության
ընթացքում, ինչից հազիվ թե հնարավոր յինի խուսափել: «Դա մեր ապրանքների նկատմամբ
կառաջացնի պատասխան քայլեր: Թե ինչպես դա կանրադառնա Հայաստանի տնտեսության ու նրա
երկարաժամկետ ներդրումային հետաքրքրության վրա, դժվար է գնահատել»,-հայտարարել էր
Ռ.Քոչարյանը: