Մինչ այժմ ԼՂՀ ԶՈՒ ՄԻ-24 ուղղաթիռի անկման վայրին մոտենալ չի
հաջողվում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի
քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Նա նշել է, որ անձնակազմի
ճակատագրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ, և ադրբեջանական ԶՈՒ կողմից ուղղաթիռի անկման վայրի անդադար գնդակոծության
պատճառով միջադեպի վայրին մոտենալ չի հաջողվում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել են ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: