Բաքվում
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար
Մամեդյարովը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դիվանագիտական միջոցները չեն
սպառվել: Այդ մասին հաղորդում է ԱՊԱ-ն:
«Մադրիդյան
սկզբունքները միանգամայն իրատեսական էին, մենք կարող էինք քայլ առ քայլ առաջ
ընթանալ: Այդ հակամարտությունը չի կարող լուծվել մեկ գիշերում, դա խորը
հակամարտություն է: Անհրաժեշտ է վերացնել պատերազմի հետևանքները, այնուհետև
վստահության մթնոլորտ ստեղծել մարդկանց շրջանում: Ամենագլխավոր սպառնալիքը
Հայաստանի զինված ուժերի առկայությունն է «Ադրբեջանի տարածքում»: Առաջին հերթին,
հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Լեռնայինն Ղարաբաղին հարող 7 շրջաններից:
Այդ վայրերում երբեք հայեր չեն ապրել: Հետո` անհրաժեշտ է վերականգնել հաղորդակցությունները: Կարևոր է
հենց այսպիսի մոտեցումը: Հայաստանի զինված ուժերի առկայությունն «օկուպացված
տարածքներում»` գրգռող գործոն է», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: