Հիստերիայի
փոխարեն Բաքուն պետք է Ստեփանակերտի հետ իրական երկխոսույթուն սկսեր Սարսանգի
ջրամբարի օգտագործման շուրջ: Այդ մասին ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է Հայաստանի
պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը: Նա նաև տարակուսանք է հայտնել
Սարսանգի հարցի նկատմամբ ԵԽԽՎ դիրքորոշման առնչությամբ:
«Դեռ անցյալ տարի ԵԽԽՎ բյուրոն կայացրել էր սթափ
որոշում` միայն ի գիտություն էր ընդունել Ադրբեջանի որևէ տրամաբանություից զուրկ
պնդումները: Սակայն ապրիլի նստաշրջանում ԵԽԽՎ բյուրոն մեզ անհայտ պատճառներով
փոխեց իր դիրքորոշումը և սոցիալական հարցերի հանձնաժողովին հանձնարարեց նախապատրաստել
ադրբեջանական մոտիվներով բանաձև», - ասել է Զոհրաբյանը:
Նա պաշտոնապես հայտարարել է, որ ԼՂՀ իշխանությունները
բազմիցս պատրաստակամություն են հայտնել երկխոսություն սկսելու Բաքվի հետ Սարսանգի
ջրամբարի համատեղ օգտագործման շուրջ` փոխշահավետ համագործակցության հիմունքով: Այդ
առաջարիությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ ՄԽ միջոցով մշտապես փոխանցվել են Ադրբեջանի
իշխանություններին, որոնք նույնքան հետևողականորեն մերժել են այդ
առաջարիությունները: Այդ ֆոնին ԵԽԽՎ վարքագիծը պատվերի առկայության և
սուբյեկտիվության վերաբերյալ որոշակի մտորումների տեղիք է տալիս:
Զոհրաբյանը
տեղեկացրել է, որ Հայաստանի պատվիրակությունը նախապատրաստում է Ադրբեջանին
սահմանակից Հայաստանի գյուղերի խնդիրներին առնչվող առաջարկություն: «Ադրբեջանի
կողմից ամենօրյա գնդակոծությունների պատճառով Հայաստանի գյուղերի բնակիչները
զրկված են իրենց հողերը մշակելու հնարավորությունից, ստիպված են ապրել հակառակորդի
փամփուշտների սուլոցի ներքո: Սա է իրականաթյունը, և ես ակնկալում եմ, որ ԵԽԽՎ
բյուրոն դա հիմք կհամարի համապատասխան բանաձևի համար», - ասել է հայ
խորհրդարանականը: