«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին ունենալ
ավելի հետաքրքիր հանգստյան օրեր` նոր ներդրված «Ճամփորդական» վարկի միջոցով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, «Ճամփորդական» վարկերը տրամադրվում են մինչև 1,5
մլն ՀՀ դրամ արժողությամբ ուղեգրային փաթեթներ ձեռք բերելու նպատակով,
առավելագույնը 2 տարի մարման ժամկետով:
Բանկը համագործակցում է
այնպիսի տուրիստական գործակալությունների հետ, ինչպիսիք են «Հեփփի Հոլիդեյս»,
«Բլյու Ֆլայ» և «Ինտերկոնտինենտալ» գործակալությունները ու նախատեսում է
առաջիկայում էլ ավելի ընդլայնել համագործակցության շրջանակները, որոնց միջոցով մեր
հաճախորդները կարող են ձեռք բերել ուղեգրային փաթեթներ աշխարհի լավագույն
հանգստավայրերում:
«Ինչպես հայտարարել էինք տարեսկզբին, Բանկը շարունակելու է ներդնել նոր «Պարզ-արագ» մանրածախ պրոդուկտներ` վարկատեսակներ, ավանդատեսակներ և բանկային այլ գործիքներ: Վստահ եմ, որ մեր հաճախորդների մոտ մեծ հետաքրքրություն կառաջացնեն «Ճամփորդական» վարկերը և հնարավորություն կտան հաճախորդներին իրենց հանգիստը կազմակերպել նախընտրելի վայրում»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանը, ավելացնելով, որ վարկի ձևակերպումը կատարվելու է առավելագույնս արագ և առանց ավելորդ թղթաբանության:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի,
Անելիք Բանկի սպառողական վարկերի պորտֆելը 2014 թվականի առաջին եռամսյակում աճել է
13,4%, մինչև 16,2 մլրդ.դրամ, բանկային համակարգում զբաղեցնելով 9-րդ տեղը: Բանկի
վարկային պորտֆելում սպառողական վարկերի մասնաբաժինը կազմել է 34%:
Նշենք, որ Անելիք Բանկի միակ
սեփականատերն է լիբանանյան Credit Bank S.A.L. բանկը, որը 2013 թվականի
4-րդ եռամսյակում իր մասնաբաժինը 89,95%-ից ավելացրեց մինչև 100%: Բանկն աշխատում
է դրամական փոխանցումների Anelik միջազգային փոխկապակցված համակարգի, ինչպես նաև MoneyGram և Intel Express համակարգերի
հետ: Բանկն ունի 12 մասնաճյուղ, որից 6-ը տեղակայված է Երևանում: