Ֆինանսա-բանկային
ոլորտի գործունեությունն ակտիվ և մասնագիտորեն լուսաբանելու համար Հայաստանի
բանկերի միությունը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը պարգևատրել է պատվոգրով:
ՙՖինանսա-բանկային ոլորտի գործունեությունն ակտիվ և մասնագիտական լուսաբանում՚
անվանակարգով պատվոգրերի և հատուկ պարգևների հանձնման արարողությունը կայացել է
մայիսի 14-ին:
Առաջին անգամ է, որ
ՀԲՄ-ն հանդես է գալիս նման նախաձեռնությամբ, որի շրջանակններում հատուկ նշվել են 3
լրատվական գործակալություն, 4 հեռուստաալիք և մեկ թերթ, որոնք աչքի են ընկել 2012
թվականին ոլորտն ակտիվ և մասնագիտորեն լուսաբանելու գործում: ՀԲՄ նախագահ Աշոտ Օսիպյանը
պատվոգրեր է հանձնել ՙԱրմինֆո՚, ՙՄեդիամաքս՚, ՙԱրկա՚ լրատվական
գոծակալություններին, ՙԱրմնյուզ՚ հեռուստաալիքին`ՙԲիզնես նորություններ՚ ծրագրի
համար, ՙԵրկիր մեդիա՚-ին` ՙԿապիտալ՚ ծրագրի համար, ՙԱրմենիա՚-ին` ՙՍուր անկյուն՚
ծրագրի համար ՙԿենտրոն՚-ին` ՙԷպիկենտրոն՚ ծրագրի համար, ՙոլոս Արմենիի՚ ռուսալեզու
թերթին: Հատուկ, ինչպես նաև դրամական մրցանակներ են շնորհվել չորս թղթակիցների`
Աշոտ Արամյանին (ՙՁայն Հայաստանից՚ թերթ), Բաբկեն Թունյանին (ՙ168 Ժամ՚), Արմենակ
Չատինյանին (ՙՕրակարգ՚ թերթ) և Ռուբեն Հարությունյանին (ՙՄեդիամաքս՚ Լ):
Ա.Օսիպյանը
պարգևների հանձնման արարողոթյունից հետո նշել է, որ ֆինանսա-բանկային ոլորտի
նկատմամբ հասարակության տրամադրութոյւնների ձևավորման հարցում շատ մեծ է
լրատվամիջոցների դերը: Նա հատկապես ողջունել է այն լրատվամիջոցներին, որոնք
պրոֆեսիոնալ մակարդակով վերլուծում, մշակում և հրապարակում են իրենց հեղինակային
հաղորդումները և նյութերը:
ՙԼրատվամիջոցների
մասնագիտական գործունեության շնորհիվ բացահայտվում են այնպիսի պրոբլեմներ, որոնք
պահանջում են մեր աչալրջությունն ու լուծման հստակ քայլերը: Ձեր հրապարակումներն
ու հաղորդումները մեզ ազդարարում են, որ հասարակության առջև պետք է լինել ավելի
բաց: ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ես կասեի, որ շատ կարևոր է ճիշտ
բիզնես-տրամադրությունների ձևավորումը, ինչի համար լրագրողական մոտեցումն այս կամ
այն խնդրին պետք է լինի մասնագիտական բարձր որակով: Մեզ համար շատ կարևոր ու թանկ
են հրապարակվող վերլուծական նյութերը, մենք ողջունում ենք մասնագիտական
նշանակություն ունեցող վարկանիշներն ու ռենկինգները, ինչպես նաև կոնկրետ հարցերի
հստակ մեկնաբանությունները: Կցանկանայինք ավելի շատ վերլուծություններ տեսնել: Դրա
համար էլ որոշեցինք նշել հատկապես այն լրատվամիջոցներին, որոնք, օգտագործելով
իրենց բազմամյա փորձը, խորը գիտելիքները և լրագրողական հմտությունը,
հասարակությանը և երկրի ֆինանսական իշխանություններին են հասցնում այն, ինչը
տեսանելի չէ անզեն աչքով, ներկայացնելով դրանք վերլուծական տեսանկյունից, ինչը մեզ
համար միշտ էլ հետաքրքիր է ու կարևոր՚,-ընդգծել է Ա.Օսիպյանը, նկատելով, որ այսօր
պարգևատրվել են այն լրատվամիջոցները և թղթակիցները, որոնց գործունեությունը
համապատասխանում է միջազգային ստանդարտներին:
ՙրագետ
վերլուծությունը շատ է օգնում ֆինանսական հաստատություններին հաճախորդների հետ
աշխատելիս, քանի որ այսօրվա թիվ մեկ խնդիրը բնակչության ֆինանսական գրագիտության
ցածր մակարդակն է: Իսկ այդ պրոբլեմի լուծման հարցում հսկայական է մեդիայի դերը,
սակայն, մեդիան պետք է բաժանել երկու խմբերի: Առաջինը մասնագիտանում է
ինստիտուցիոնալ օգտատերերի, իսկ երկրորդը` բնակչության լայն շրջաններում,
հետևաբար, պատրաստվածության մակարդակը և նյութի մատուցման մակարդակը նույնպես
կլինեն տարբեր: Առաջին դեպքում պահանջվում է վարկանիշներ շնորհելու, ռենկինգներ
կազմելու, մասնագիտական գնահատականեր տալու բարձր պատրաստվածություն, որոնք
մատչելի կլինեն մասնագետներին, իսկ երկրորդ դեպքում խոսքը գնում է մասս-մեդիայի
մասին, որտեղ անհրաժեշտ է սովորական քաղաքացուն պատշաճ ձևով մատուցել երկրում
սպասվող փոփոխությունները, և դրանց հնարավոր ազդեցությունը մեր երկրի քաղաքացիների
վրա՚,-ասել է Ա.Օսիպյանը: