«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ հաճախորդների սպասարկման համար
հարմարավետ, ժամանակակից, վերանորոգված և
արդիականացված «Շենգավիթ» մասնաճյուղի վերաբացման արարողությունը տեղի ունեցավ
2014 թվականի հոկտեմբերի 29-ին` ք. Երևան, Գ Նժդեհ 32 հասցեում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի
ծառայությունից, Արդշինինվեստբանկը շարունակում
է մասնաճյուղային ցանցի ընդլայնման և արդիականացման գործընթացը Երևանում և
մարզերում: Մասնաճյուղի վերաբացման արարողությունը տեղի ունեցավ հյուրերի, Բանկի
հաճախորդների և ղեկավարների մասնակցությամբ:
Բանկի վարչության
նախագահ պարոն Մհեր Գրիգորյանը շնորհավորեց հաճախորդներին և հյուրերին մասնաճյուղի
վերաբացման կապակցությամբ: ««Շենգավիթ» մասնաճյուղի՝ նորացված պայմաններում
գործարկումը «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ մասնաճյուղային ցանցի զարգացմանն ու
կատարելագործմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է:
Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների
օպտիմալացման, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացման և լիովին
տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաև մասնաճյուղի
ինտերիերը համապատասխանեցվել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ ֆիրմային ոճին»,-նշեց ՄՀեր
Գրիգորյանը:
Նշենք,
որ Արդշինինվեստբանկը ՀՀ ԿԲ կողմից գրանցվել է 2003 թվականի փետրվարին, իսկ նույն
տարվա մայիսին բանկը ձեռք բերեց «Արդշինբանկ» ԲԲԸ սկտիվների ու
պարտավորությունների մեծ մասը, 24 մասնաճյուղերի հետ միասին, իսկ նոյեմբերին ձեռք
բերեց «Ագրոբանկ» ԲԲԸ բիզնեսի հիմնական մասը, 35 մասնաճյուղերի հետ միասին: Այժմ
իր հիմնական ցուցանիշներով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ ավանդաբար գտնվում է ՀՀ
բանկային համակարգի առաջատարների շարքերում: Ներկայումս Բանկի մասնաճյուղային
ցանցը իր 55 մասնաճյուղերով խոշորագույներից է հանրապետությունում, որոնցից 42-ը
գտնվում է մարզերում, իսկ 6-ը` ԼՂՀ-ում: Բանկի մաժորիտար բաժնետերն է «Բիզնես
Ներդրումների Կենտրոն» ՍՊԸ-ն` 97.23%: Իր հիմնական ցուցանիշնրով
Արդշինինցվեստբանկն ավանդաբար գտնվում է Հայաստանի առաջատարներ բանկերի շարքում:
Մասնավորապես, բանկն իր ընդհանուր կապիտալով, ակտիվներով, վարկային ներդրումներով,
ընդհանուր պարտավորություններով գտնվում է համակարգի առաջատարների եռյակում: Բանկը
հանդիսանում է նաև Հայաստանի բանկերի միության անդամ, Հայ-վրացական գործարար
համագործակցության անդամ, Visa և MasterCard/Europay համակարգերի անդամ: Բանկը
հանդիսանում է S.W.I.F.T. համակարգի, ինչպես նաև ArCa պրոցեսինգային կենտրոնի և
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետեր, NasdaqOMX Armenia բորսային անդամ, ինչպես նաև
Կենտրոնական Դեպոզիտարիայի հաշվարկային համակարգի անդամ: