Երևանի քաղաքապետարանի մոտ պիկետ իրականացնող ակտիվիստները վրան կտեղադրեն: Այս մասին այսօր հայտարարել է ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը, Մաշտոցի պուրակում կազմակերպված քնարկումների ընթացքում:
Նշենք, որ ներկայումս ակտիվիստները Հայաստանի Հանրային խորհրդի անդամների հետ քննարկումներ են իրականացնում հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագների կապակցությամբ: Մինչև քննարկումներն ակտիվիստները ՙիշխանամետ հեռուստաալիքների՚ ներկայացուցիչներին պահանջեցին հեռանալ:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երևանի քաղաքապետարանը 50%-ով բարձրացրեց ուղեվարձը, սակայն բողոքի ակցիաների ճնշման ներքո կասեցրեց իր այդ որոշումը: Բայց դա չբավարարեց ՙՎճարում ենք 100 դրամ՚ շարժման ակտիվիստներին, և այժմ նրանք պահանջում են տրանսպորտային վարչության ղեկավար Հենրիկ Նավասարդյանի և ՙԵրևանտրանս՚ ընկերության ղեկավար Միսակ Համբարձումյանի հրաժարակաները: Ակտիվիստները պահանջում են նաև ստեղծել միասնական տրանսպորտային մոդել: