Հոկտեմբերի 22-ի առավոտյան մահացել է ճանաչված լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը:
Ինչպես հայտնի է դարձել ԱրմԻնֆո գործակալությանը, Ժենյան (հենց այդպես էին նրան անվանում հարազատները, ընկերնրեն ու բարեկամները) մահացել է Գերմանիայում, որտեղ քաղցկեղի բուժման կուրս էր անցնում:
Իր լրագրողական գործունեությունը Մարտիրոսյանն սկսել էր 1984 թվականին: Աշխատել է տարբեր պարբերականներում, այդ թվում՝ ՙԿոմսոմոլեց՚, ՙՌեսպուբլիկա Արմենիա՚ եւ ՙԱռավոտ՚ թերթերում: 10 տարի անընդմեջ Ժենյա Մարտիրոսյանն ՙԱռավոտ՚ թերթի առաջնորդողների հեղինակն էր, իսկ 2003-ից՝ ՙԱֆիշա՚ ամսագրի, այնուհետեւ՝ ՙՀայաստանի Զրուցակից՚ շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:
ՙԱրմԻնֆո՚ գործակալությունը ցավակցություն է հայտնում Ժենյայի հարազատներին ու մերձավորներին: