Ադրբեջանցիների կողմից ԼՂՀ ԶՈՒ
ՄԻ-24 ուղղաթիռի խոցման նպատակը ղարաբաղյան խնդրի մասին աշխարհին հիշեցնելն էր:
Այդպիսի կարծիք է հայտնել անգլիացի քաղաքագետ, Լոնդոնի «Հաշտեցման ռեսուրսներ» («Conciliation Resources») կազմակերպության Կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոյերսը՝
«168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում:
Քաղաքագետը, մասնավորապես, նշել է, որ թեեւ հայկական ուղղաթիռը խոցելն Ադրբեջանում համարում են հաջողություն, իրականում այն բացահայտում է Ադրբեջանի ռազմավարական տեսլականի բացակայությունը: Նրա համոզմամբ, այդ նեղմիտ ռազմավարության պատճառով Ադրբեջանն,
ընդհանրապես, կարող է իրեն անկյուն մղել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել են ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: