Արարատի ոսկու կորզման գործարանում ապրիլի 28-ին շահագործման է հանձնվել «Ալբիոն» նոր տեխնոլոգիական արտադրամասը: Պաշտոնական արարողությանը ներկա է գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև ռուսաստանյան պատվիրակությունը, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ:
Ալբիոն տեխնոլոգիան մշակվել է ավստրալիական Xstata Technology
և Core Process Engineering ընկերությունների կողմից, որը թույլ է տալիս էապես ավելացնել մետաղի արդյունահանումը դժվար կորզվող սուլֆիդային հանքաքարից, որով հարուստ է Սոտքի հանքավայրը: Ինչպես պրագրողներին տեղեկացրել է Xstata Technology ընկերության գլխավոր մենեջեր Մայք Հորնը, տեխնոլոգիան համատեղում է գերմանրացում և օքսիդացման ալկանահանում:
Ներկայումս աշխարհում գործում են երեք ձեռնարկություններ, որոնք կիրառում են «Ալբիոն» տեխնոլոգիան: Նրանցից երկուսը, որոնք գտնվում են Իսպանիայում և Գերմանիսյում, վերամշակում են ցինկի սուլֆիդի խտանյութը, իսկ մյուս գործարանը վերամշակում է դժվար կորզվող ոսկու-արծաթի խտանյութը: Այդ գործարանը գտնվում է Դոմինիկյան հանրապետությունում: Այսպիսով, Արարատի գործարանը երկրորդը կդառնա աշխարհում, որը կկիրառի «Ալբիոն» տեխնոլոգիան:
Հիշեցնենք, որ GeoProMining
ընկերությունը, որը հիմնադրվել է 2001 թվականին, հանդիսանում է միջազգային
մասնավոր ընկերություն, ոսկու եւ այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսներով:
GeoProMining-ի ձեռնարկությունները տեղակյված են Ռուսաստանում եւ Հայաստանում: 2007
թվականի դեկտեմբերին GeoProMining ընկերության խումբը ‘’Ագարակի
պղնձա-մոլիբդենային կոմբինատ’’ ՓԲԸ-ից ձեռք բերեց բաժնետոմսեր: ''Ագարակի ՊՄԿ''
ՓԲՆ հանդիսանումէ Մեղրու տարածաշրջանի ամենա խոշոր գործատուն: Կոմբնինատում
աշխատում են մոտ 1000 մարդ: GeoProMining ընկերությունների խմբի ընդհանուր ներդրումները 2007 թվակայից ի վեր կազմել են ավելի քան 370 մլն.դոլար: