ՎՏԲ-Հայաստան Բանկի
աջակցությամբ հաշմանդամությունուն ունեցող երեխաների համար նախատեսված ՙԷլեն՚
պանսիոնատում օգոստոսի 25-ին տեղի է ունեցել ճամբարի փակումը:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալության տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, երեխաներին այցլել են
հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ Նազենի Հովհաննիսյանը, Էրիկ Կարապետյանը,
Սոֆի Մխեյանը, Ավետ Բարսեղյանը, դերասաններ Անդոն և Ռաֆոն: Հյուրերը շփվել են
երեխաների հետ, ծանոթացել նրանց ապրելակերպին, հանգստի պայմաններին, նրանց
մատուցել նվերներ: Սիրված արտիստների համար երեխաները պատրաստել էին անակնկալ`
մինի ելույթներ երեք թիմերի մասնակցությամբ:
Ճամբարի փակմանը
մասնակցել է նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Յուրի
ուսևը, բանկի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՙԼիարժեք կյանք՚ հասարակական
կազմակերպության ներկայացուցիչներ:
լխավոր տնօրեն
Յուրի ուսևը նշել է. ՙԵրեխանրին օգնելը միշտ էլ արդիական է, իսկ սահմանափակ
հնարավորություններով երեխաներին նյութական օգնություն
ցուցաբերելը`անհրաժեշտություն, նրանք նաև հոգեբանական օգնության կարիք ունեն,
ինչպես նաև` պարզ մարդկային կարեկցանք: Հուսով ենք, որ երեխաները լավ ամառային
արձակուրդ անցկացրեցին և նոր ուժերով ու խանդավառությամբ պատրաստ կլինեն սկսել նոր
ուսումնական տարին՚,-ասել է նա:
Իսկ ՙԼիարժեք
կյանք՚ ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը նշել է, որ ՙՇնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի
կողմից կատարված աշխատանքների ՙԷլեն՚ ճամբարում տարեցտարի հանգստանում են ավելի ու
ավելի շատ երեխաներ: Այս տարվա ճամբարային սեզոնն ավարտվեց, և մենք շնորհակալ ենք
բոլոր հյուրերին, որոնք կատարցին երեխաների ցանկությունները, -ամանակ գտան,
այցելեցին, ծանոթացան և շվեցին նրանց հետ՚,-ասել է նա: