Խորը
մտահոգություն են հարուցում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն Արցախի
և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի
արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը:
Նրա ասելով, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պետք
է քայլեր ձեռնարկի հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ և Բաքվին ստիպի հետ
քաշել դիպուկահարներին շփման գծից: «ԱՄՆ պետք է աջակցի հաշտության ծրագրին, որը
կնախատեսի Արցախում հանրաքվեի անցկացման ստույգ օրվա սահմանում», - ընդգծել է
կոնգրեսականը:
ԱՄՆ
Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ
Համփարյանն իր հերթին ԱՄՆ նախագահի վարչակազմին կոչ է արել հետևել կոնգրեսականի
խորհրդին և սանձել Ադրբեջանին: