Ալեքսանդր Կասատկինի և Նատալյա Նազարովայի ՙԴուստր՚ և հայաստանցի ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի ՙԵթե բոլորը …՚ ֆիլմերը գլխավոր մրցանակ են ստացել ի հիշատակ Վասիլի Շուկշինի Ալթայում անցկացվող ամենամյա կինոփառատոնում, հաղորդում է Աալթայի երկրամասի վարչակազմի կայքը:
Կինոռեժիսոր, դերասան և գրող Շուկշինի փոքր հայրենիքում անցկացվող 15-րդ կինոփառատոնը բացվել էր անցած հինգշաբթի, իսկ հանգստյան օրը հայտնի են դարձել հաղթողները: Առաջին անգամ Շուկշինյան կինոփառատոնի մրցանակ է շնորհվել միանգամից երկու ֆիլմի: Հաղթանակի առթիվ կինոփառատոնի մասնակիցներին շնորհավորել է Ալթայի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Կառլինը` ստեղծագործական հետագա հաջողություններ մաղթելով կինոգործիչներին: