Ուկրաինային փլուզում` այդ հասկացության դասական
իմաստով, չի սպառնում: Առավելագույնը, ինչը կարող է տեղի ունենալ այդ երկրում, դա
ֆեդերալիզացիան է: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է
արտահայտել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ
Կիրակոսյանը:
«Այսօր
գործնականում ոչ ոք շահագրգռված չէ, որ այդ երկիրը բաժանվի երկու կամ ավելի
մասերի: Առաջին հայացքից դա թվում է պարադոքսալ, բայց Ուկրաինայի փլուզումը պետք
չէ նույնիսկ Ռուսաստանին, քանի որ այդ դեպքում Մոսկվան, իհարկե, կստանա Ուկրաինայի
հարավ-արևելքը, բայց ամբողջովին կկրոցնի վերահսկողությունը մյուս մասի նկատմամբ:
Իսկ ամբողջական անգամ լեգիտիմ իշխանություն ունեցող Ուկրաինայի վրա շարունակելով
«գազային» կամ այլ կարգի ճնշումները, Մոսկվան կարող է ավելի շատ բանի
հասնել»,-համոզված է վերլուծաբանը:
Ըստ
Կիրակոսյանի գնահատականների, անգամ Ղրիմը, չնայած Ռուսաստանին ինտեգրվելու
վերաբերյալ Սիմֆերոպոլի իշխանությունների բարձրաձայն կոչերին, կմնա Ուկրաինայի
կազմի մեջ: Այդ մասին է վկայում Կիևի ժամանակավոր իշխանության ղեկավարներից մեկի
հայտարարությունը, որ իշխանությունները հրաժարվում են վերանայել Յանոկովիչ-Պուտին
համաձայնագիրը, կապված Սևաստոպոլում գտնվող Սևծովյան նավատորմի տեղակայման հետ:
Վերլուծաբանը վստահ է, որ Ուկրաինայի համար այսօր հիմնական վտանգը ազգայնականերն
են ու ռադիկալները, որոնք համառորեն ավելի են խարխլում երկրում տիրող ոչ այնքան
կայուն իրավիճակը: