Վերջերս դեսպան Ջեյմս Ուորլիքի նշանակումն ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահի պաշտոնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում հակամարտության կողմերին օգնելու ԱՄՆ պատրաստակամության լուրջ ազդանշան է: Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձում:
ՙՈւզում եմ Ձեզ հայտնել, որ Ուորլիքը` որպես Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ, վայելում է իմ լիակատար աջակցությունը: Հուսով եմ, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական հարուստ փորձըև առաջընթացի հասնելու Ձեր պետության ցանկությունը նոր խթան կհաղորդեն համանախագահների գործունեությանը և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՚,- նշվում է Օբամայի ուղերձում:
ԱՄՆ նախագահը հայ գործընկերոջը կոչ է արել նաև առաջիկա ամիսներին օգտագործել Ադրբեջանի հետ ուղղակի երկխոսության հնարավորությունները, համանախագահների ժամանակն ու հնարավորությունները` դուրս գալու բանակցային գործընթացի ներկայիս փակուղուց: Փոխզիջումներն ընդհանուր գծերով արդեն հստակեցված են, ինչի առնչությամբ, ԱՄՆ նախագահի կարծիքով, արդեն ժամանակն է նոր ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: