ՙՀայաստանի և ԵՄ միջև համագործակցության հիմնական սկզբունքների մասին՚ համաձայնագիրը նոր դռներ կբացի մի շարք ոլորտների համագործությունների համար: Այս մասին հոկտեմբերի 24-ին, Համաձայնագիրը ՀՀ Խորհրդարանին ներկայացնելիս հայտարարել է ՀՀ փոխարտգործանախար Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքերով, համաձայնագիրն ստորագրվել է 2012 թվականի դեկտեմբերի 12-ին, և Եվրոխորհրդարանն այն արդեն վավերացրել է: Փոխնախարարը նշել է, որ Եվրոպայում գործընթացը գրեթե ավարտվել է, իսկ Հայաստանում այն նոր է սկսվում: ՙԱյս փաստաթուղթը հանդիսանում է Համագործակցության և գործընկերության Համաձայնագրի մասը: Այս կամ այն ծրագրին մասնակցելու համար նշանակվել են անդամավճարներ և յուրաքանչյուր մասնակցության գինը նախատեսված կլինի համապատասխան հուշագրով: Եվ հարկ է նշել, որ մեր համագործակցության շրջանակներում մենք կարող ենք ԵՄ-ից ակնկալել անդամավճարի մի մասի վերադարձ՚,-ընդգծել է դիվանագետը: Զոհրաբյանը նշել է, որ սույն համաձայնագրի շրջանակներում կխորանա նաև համագործակցությունը մշակույթի, կրթության, արդարադատության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում: