Ադրբեջանն ահաբեկչական պետություն
է, լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով
զորավարժությունների ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական ՄԻ-24
ուղղաթիռի խոցմանն առնչվող միջադեպին: Քոչարյանը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի խորհրդանիշն է Ռամիլ Սաֆարովը, ով կացնահարեց քնած հայ սպային:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել են ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: