ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հունիսի 17-19-ը Հայաստան և Ադրբեջան նախատեսված այցի ժամկետները հետաձգվում են, հաղորդում է APA-ն` վկայակոչելով սեփական դիվանագիտական աղբյուրները: Ընդ որում աղբյուրը չի նշում Կոժարայի Հայաստան և Ադրբեջան այցի նոր ժամկետներ: Սակայն ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Վրաստան: Հայաստան եւ Ադրբեջան նրա այցի հետաձգման պատճառը երկու երկրների նախագահների աշխատանքային գրաֆիկներն են: