«Պահանջում ենք
հեղափոխություն» երթի մասնակիցների և Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանի միջև
խոսքակռիվ է եղել: Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոյի թղթակիցն իրադարձությունների
վայրից, երթի մասնակիցները փորձել են մոտենալ նախագահի նստավայրին, սակայն
ոստիկանության աշխատակիցները, որոնց թիվը երկու անգամ ավելի է եղել, խոչըդնոտել են
ցուցարարներին:
Օսիպյանի և Ղարաբաղյան պատերազմի վետերան Սուսաննա Մարգարյանի միջև
տեղի է ունեցել խոսքակռիվ: Փոխոստիկանապետը հայտարարել է, որ ակցիան արտոնված չէ,
և ինքը երթի մասնակիցներին նախագահի աշխատակազմի մոտ թողնելու լիազորություն
չունի: Մի քանի րոպե բանակցելուց հետո ակտիվիստները համաձայնել են ակցիան
շարունակել հանդիպակաց մայթին, որտեղ արդեն հավաքվել էին նոր կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ բողոքող
ակտիվիստները:
Ակցիային մասնակցում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նախագահի
նստավայրի առջև արդեն հավաքվել է ավելի քան 200 մարդ, որոնց թիվը գնալով ավելանում
է: Ցուցարարները պահանջում են հանդիպում պետության ղեկավարի կամ նրա ներկայացուցչի
հետ: Բանակցություններից հետո Սուսաննա
Մարգարյանին հրավիրել են Հայաստանի
նախագահի նստավայր` ներկայացնելու
հավաքվածների պահանջները: