Քրիստիան Դը Նալը /Մաջիտ Ալ Ֆուտայիմ-Կարֆուր/ (Christian De Nale) ընտրվել
է ֆրանս-հայկական գործարար ակումբի (CAFA)
նախագահ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հայաստանում Ֆրանսիայի
Դեսպանատան մամուլի ծառայությունից:
Դեսպանի նախաձեռնությամբ 2012 թվականի
հոկտեմբերին ստեղծված ֆրանս-հայկական գործարար ակումբի ամենամյա ընդհանուր ժողովը
գումարվեց ս/թ հուլիսի 8-ին Ֆրանսիայի դեսպանատանը :
Այս առիթով, 2013 թվականի
հունիսից Ֆրանսիայի առևտրաարդյունաբերական
պալատների անդամ Ֆրանս-հայկական գործարար
ակումբն ունի նոր ղեկավար մարմին` կազմված Հայաստանում հաստատված ֆրանսիական խոշոր
ձեռնարկությունների՝ Օրանժ, ԱԳԲԱ-Կրեդի Ագրիկոլ, Գրանտ Թորնտոն, Վերիտասի
գրասենյակ, Կարֆուր ընկերությունների 8 ներկայացուցիչներից :
Դեսպան Անրի Ռենոն իր
գոհունակությունը հայտնեց Ակումբին, ստեղծման պահից առ այսօր իրականացրած
աշխատանքի համար, շնորհակալություն հայտնեց գործարար ակումբի վարչական խորհրդի
նախագահ Գրանտ Թորնտոն ընկերության նախագահ Արման Փինարբասիին ֆրանս-հայկական
գործարար ակումբի զարգացման գործում
վերջինիս ունեցած վճռորոշ ներգրավվածության համար :
Դեսպանն ընդգծեց գործարար ակումբի ապագա գործունեության կարևոր
խնդիրը, այն է՝ օժանդակել ֆրանսիա-Հայաստան տնտեսական հարաբերությունների
ամրապնդմանը՝ գերակայություն, որն հաստատվեց նախագահներ Օլանդի և Սարգսյանի
կողմից մայիսին կայացած Ֆրանս-հայկական գործարար համաժողովի
ընթացքում :
Ընդհանուր ժողովից հետո
Վարչական խորհրդի նիստը միաձայն Գործարար ակումբի նոր նախագահ ընտրեց Կարֆուր ցանցի, որը
առաջիկայում իր առաջին խանութի կբացի Երևանում, Միջին Արևելքի տարածաշրջանի
պատասխանատու պարոն Քրիստիան Դը Նալին:
Նշենք,
որ ըստ դիտորդների, Carrefour-ի ներկայացուցչի ընտրությունն
ակուբի նախագահի պաշտոնում պետք է միայն ողջունել, քանի որ դրանով ֆրանսիական
կողմը կրկին հաստատել է, որ այսուհետ էլ կսկսի վճռականորեն վիճարկել Հայաստանում
ֆրանսիական բիզնեսի շահերը: Բանը նրանում է, որ ֆրանսիական խոշորագույն առևտրի
ցանցն արդեն 3 տարի է, ինչ չի կարողանում հիմնվել Հայաստանում, ընդ որում, հայ
օլիգրախ-մոնոպոլիստների համառ դժկամության պատճառով, քանի որ վերջիններս չեն
ցանկանում երկիր ներս թողնել անկախ ռիթեյլերին: