Հայաստանը պետք է իմանա իր հնարավորությունների սահմանը, Բաքվում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն`մեկնաբանելով 1915 թ. Օսմանյան Թուրքիայում Ցեղասպանության ժամանակ կորուսյալ հայկական հողերը վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությունը:
Անադոլու գործակալության համաձայն, Դավութօղլուն, մասնավորապեսմ հայտարարել է. ՙԱյդ մասին խոսք անգամ չի կարող լինել՚: Հովսեփյանի այդ հայտարարությունը նա ՙանհեթեթություն՚ է անվանել`ընդգծելով, որ տարածաշրջանում խաղաղություն կհաջողվի պահպանել միայն այն դեպքում, եթե բոլոր երկրները ՙգիտակցեն իրենց հնարավորություններն ու սահմանները՚: Միաժամանակ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը բոլորին զգոնության կոչ է արել`ընդգծելով Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականության գերակայության մասին: