Սումգայիթի ջարդերի հարցի լուծումը, վերջնական
արդյունքւոմ, կարող է դառնալ մեկնակետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության
կարգավորման գործում: Փետրվարի 26-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել
Սումգայիթի զոհերի վստահված անձ Հրայր Ուլուբաբյանը` մեկնաբանելով 1988 թվականի
փետրվարի 26-ին Սումգայիթում սկսված հայկական ջարդերի հերթական տարելիցը:
Ինչպես
կարծում է Ուլուբաբյանը, Սումգայիթի ջարդերի հարցը չլուծված կմնա այնքան ժամանակ,
քանի դեռ Հայաստանը պաշտոնական մակարդակով միջազգային դատարան չի դիմել: Նա
հիշեցրել է, որ 1988 թվականին հայկական կողմն առաջին անգամ դատարան էր դիմել`
պահանջելով ցեղասպանություն ճանաչել սումգայիթյան ջարդերը, սակայն չսպասելով
դատավճռին, 1990 թվականին հայկական կողմը փակեց հարցը` առանց որևէ բացատրության