ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանցի
դիպուկահարների կողմից ռուս հրահանգիչի վնասազերծման մասին տեղեկատվությունը:
ԱՊԱ-ի տեղեկատվության համաձայն, ապրիլի 25-ին Աղդամի շրջանի Մերզիլի գյուղի մոտ
վիրավորվել է ոմն Բոլոտնիկովը, ով իբր Ղարաբաղում իր գործունեության համար
պարգևատրվել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից:
Ադրբեջանական գործակալությունը նշում է, որ Բոլոտնիկովն
զբաղվել է հայ դիպուկահարների ու դիվերսիոն խմբերի պատրաստմամբ:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պաշտպանության նախարարի
մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ ադրբեջանական լրատվամիջոցների
տեղեկատվությունն անհեթեթություն է, քանի
որ Հայաստանի Զինված ուժերն օտարերկրացի հրահանգիչների ծառայություններից չեն
օգտնվում`ի տարբերություն նույն Ադրբեջանի: ՙՀայ զինծառայողներին պատրաստում են
բացառապես հայ մասնագետները՚,- ընդգծել է նա:
Հովհաննիսյանը նաև նշել է, որ ապրիլի 25-ին Աղդամի շրջանում
որևէ միջադեպ չի եղել: