Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման
գծում լարվածության սրումը Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի վրա Ուկրաինայի
իրադարձությունների ազդեցության հետևանք է: Ինչպես հաղորդում է «Անադոլու»
գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ
Դավութօղլուն:
Նախարարը
նաև հայտարարել է, որ Թուրքիան միշտ կսատարի Ադրբեջանին, նշելով, թե ինքն այդ
մասին արդեն հաղորդել է Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովին`
հեռախոսազրույցի ընթացքում: