Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2013թ. օգոստոսի 8-ի N 4024-Ա որոշումով Տիգրան Բարսեղյանը նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բարսեղյանն այդ պաշտոնում փոխարինել է Նարեկ Սարգսյանին, ով այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ:
Մինչ այդ Բասեղյանը հանդիսանում էր Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի դեկանը: