Շաբաթ, 12 Մարտի 2016 05:00

Карина Меликян

2016 թվականը շրջադարձային կլինի Հայաստանի բանկային համակարգի համար

2016 թվականը շրջադարձային կլինի Հայաստանի բանկային համակարգի համար

2016 թվականին Հայաստանի համար  առավել զգալի  կլինեն ճգնաժամային երևույթները, որոնք սկսեցին դրսևորվել 2014 թվականի կեսերից և  ավելի խորացան 2015 թվականին: Իրավիճակը 2014-2015 թվականների սահմանագծին ավելի խորացավ ԱՄՆ դոլարի  փոխարժեքի թռիչքով, ինչպես նաև տնտեսությունում դժվարությունների ավելի հստակ դրսևորումով: Իսկ տնտեսական բարդ իրավիճակն անդրադառնում է բանկերի վրա, որոնք տնտեսության համար նույնն են, ինչ մարդու համար արյունատար համակարգը: 2014-2015 թվականներին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը դանդաղեցին՝ 3.5-ից մինչև 3: Բանկերի վրա դա անդրադարձավ ակտիվների որակի վատթարացմամբ, պրոբլեմներ առաջացան նույնիսկ խոշոր բիզնեսում, չխոսելով արդեն մանրածախ հատվածի մասին: Սա ուղեկցվում է պահուստների աճով, բանկային համակարգի շահութաբերության նվազմամբ: Ըստ միջազգային կառույցների կանխատեսումների 2016 թվականին Հայաստանի տնտեսական աճի սանդղակը կլինի ավելի ցածր` 2.2: Շատ փորձագետներ 2016 թվականը համեմատում են 2009 թվականի ճգնաժամի գագաթնակետի հետ: Այս բոլոր դրսևորումներն  առավել ծանրակշիռ իր վրա է զգում բանկային համակարգը, որի մասնակիցների մեծ մասը, վարկավորումը ռեցեսիայից դուրս բերելուց բացի, պետք է մինչև 2017 թվականն  ապահովի  նաև կապիտալը 30 մլրդ դրամի նորմատիվային սանդղակին հասցնելու ԿԲ պահանջը: Փաստացի, բանկային հատվածի լուրջ վերափոխումն անխուսափելի է, բայց խաղացողների թվի կրճատումը, դրանց խոշորացմանը զուգահեռ, հնարավորություն կտա ոչ միայն ինքնուրույն դիմակայել ճգնաժամային ցնցումներին, այլ նաև տնտեսության առանցքային ոլորտների վարկավորման միջոցով նպաստել երկրի ՀՆԱ-ի աճին` պատշաճ մակարդակով: 

Քանի՞ մասնակից կմնա բանկային համակարգում 2017 թվականին:

 

Իմ կածիքով Հայաստանի բանկային համակարգում բավական է ունենալ ընդամենը 10-11 բանկ, որից 5-6-ը կլինեն խոշոր խաղացողներ` համակարգ ձևավորող բանկեր, իսկ մնացածը կլինեն նիշային բանկեր, չնայած, տարեվերջին բանկերի ընդհանուր թիվը կարող է հասնել 15-ի: Բանկերի կեսն այսօր կանգնած է կապիտալիզացման լուրջ խնդրի առաջ. մինչև 2017 թվականը կապիտալի չափը պետք է հասնի 30 մլրդ դրամի: Ընդ որում, նրանց մեծ մասն էականորեն չի հասնում նորմատիվային սանդղակին: Ինչպես էլ որ փոխվի իրավիճակը, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ դրանում է կայանում զարգացման էությունը:

 

Արդյո՞ք բանկերի թվի զգալի կրճատումը չի բերի շուկայի  մոնոպոլացմանը:

 

Չեմ կարծում, որ դա կբերի մոնոպոլացման: Բացատրեմ ինչու, օրինակ, Վրաստանում երկու խոշոր բանկին բաժին է ընկնում շուկայի 70-75-ը, իսկ մնացածը մասը՝ մյուս 18 բանկին: Բայց անգամ նման պայմաններում այնտեղ չկա բանկային համակարգի վառ արտահայտված մոնոպոլացում: Իսկ Հայաստանում խոսքը գնում է առողջ համակարգի խոշորացման մասին, քանի որ 10-11 բանկ ունենալը մեր տնտեսության համար, բնակչության ներկայիս թվաքանակի պայմաններում, լիովին բավարար ցուցանիշ է:

 

Ի ՞ նչ եք կարծում, արդյո՞ք իրատեսական է Հայաստանի բանկային համակարգի 2016 թվականի աճի կանխատեսումը:

 

Նախ ասեմ, որ 2015 թվականը ծանր տարի էր Հայաստանի համար: Անհրաժեշտ էր  մի շարք խնդիրներ լուծել, այդ թվում՝ դրամի արժեզրկման, տրանսֆերտների զգալի անկման, պահանջարկի անկման և այլն: Իրականում Հայաստանի բանկային համակարգը 2015 թվականին չաճեց: Այո, եզակի բանկերի հաջողվեց աճ ապահովել որոշ ուղղություններով և որոշակի պարամետրերով, բայց համակարգը, ընդհանուր վերցրած, քանակական ցուցանիշներով չաճեց: Տարին դժվար էր նաև որակական ցուցանիշների առումով, քանի որ ակտիվների որակի վատթարացման հետևանքով բանկերն ստիպված էին ավելի շատ ծախսել վարկերի հնարավոր կորուստների պահուստների ձևավորման վրա: Արդյունքում` նվազեց բանկային համակարգի արդյունավետությունը: 2016 թվականը կլինի շրջադարձային, քանի որ անվտանգության բարձիկը 2015 թվականին արդեն ստեղծվել է, ձևավորվել են վարկերի գծով պահուստները, իսկ պոտենցիալ վարկառուների վարկունակության մանրակրկիտ վերլուծության հաշվին զսպվել է վարկավորման աճը, արդյունքում՝ բանկերը կուտակեցին մեծ պահուստներ  չաշխատող ակտիվների ապահովման համար: 2016 թվականին ես, այնուամենայնիվ, ակնկալում եմ ակտիվների որակի որոշակի բարելավում, բայց եթե անգամ դա տեղի չունենա, հազիվ թե վատթարացում լինի: Կարծում եմ, որ նույնիսկ դրական տեղաշարժ կլինի զարգացման, հիմնական ցուցանիշների աճի ուղղությամբ, եթե, իհարկե, բանկերին հաջողվի լուծել չաշխատող վարկերի մասով գրավադրված գույքի արդյունավետ իրացման խնդիրը:   

 

Ստացվում է, որ խեղդվողի փրկությունը հենց խեղդվողի ձեռքում է: Իսկ ինչո՞ւ երբ տնտեսությանն անհրաժեշտ է աջակցել, բանկերն ուղղում են անհրաժեշտ բոլոր ռեսուրսները, նույնիսկ կրելով վնասներ, իսկ երբ բանկերին է անհրաժեշտ աջակցություն, ապա նրանք պետք է  հույսն իրենց վրա դնեն :

 

Ցավոք, դա այդպես է: Յուրաքանչյուր բանկ ինքն է գտնում ստեղծված իրավիճակից դուրս գալու մեթոդները կամ դրանց փոխարինող գործիքները, այդ թվում նաև չաշխատող վարկերի արդյունքում բանկերում կուտակված անշարժ գույքի պոտենցիալ գնորդներին: Մենք տեսնում ենք, որ անշարժ գույքի շուկան իրացվելի չէ, 2015 թվականին գների անկում եղավ, բնականաբար, դա դժվարացնում է գրավադրված գույքի իրացման գործընթացը:

 

Ի՞նչ պետք է ձեռնարկի պետությունն այդ բացասական հետևանքները հարթելու համար և ի՞նչ պետք է անի կարգավորողը:

 

Կարգավորողը, մի կողմից,  ֆինանսական շուկայի կարգավորման նպատակով 2014 թվականի դեկտեմբերին, դրամի արժեզրկման գագաթնակետին, խստացրեց արտարժույթով ներգրավված  միջոցների պարտադիր պահուստավորման տոկոսադրույքը (12-ից մինչև 24): Դա բերեց մեծ ծախսերի` ՀՀ դրամով վարկավորումը հասցնելով նվազագույնի: Վարկավորման հետ կապված իրավիճակը շտկելու նպատակով Կարգավորողը 2015 թվականին մեղմացրեց, որոշ դեպքերում հասցրեց  զրոյի արտարժույթով և ՀՀ դրամով պարտավորությունների պարտադիր պահուստավորման նորմատիվը` կապիտալի ներքին և արտաքին շուկաներում բանկերի պարտատոմսերի տեղաբաշխման, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններից ավելի քան 2 տարի ժամկետով ներգրաված միջոցների դեպքում: Իսկ դա խթան է ավելի էժան և երկարաժամկետ միջոցներ ներգրավելու համար: Այս առումով Կարգավորողը ճիշտ մոտեցավ ստեղծված խնդիրների լուծմանը:

 

Ինչ վերաբերվում է կառավարության քայլերին, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել համակարգ ձևավորող և  արտահանման ուղղվածությամբ  ձեռնարկությունների համար պայմանների մեղմացմանը: Դա կարող է լինել սուբսիդավորում, էժան վարկեր, ինչպես նաև հարկային ժամանակավոր արձակուրդներ: Ինչպես տեսնում ենք, կան խթանման  տարբեր մեթոդներ, որոնց հետևողական և ակտիվ օգտագործումը հայրենական ձեռնարկություններին շատ կօգնի ճգնաժամային դժվարին ժամանակահատվածում պահպանել իրենց դիրքերն արտահանման ոլորտում:

 

Բանկերի ներգրաված միջոցների ծավալների (5,5 մլրդ ԱՄՆ դոլար, ներառյալ միջազգային ծրագրերով ներգրաված միջոցները)  էական գերակայությունը վարկավորման ծավալների նկատմամբ արդյոք  չի՞ վկայում (4.7 մլրդ ԱՄՆ դոլար) բանկերի լուրջ խնդիրների մասին`ճգնաժամային փուլում միջոցների իրացման առումով:

 

Այնքան էլ կոռեկտ չի լինի եզրակացույթուններ անել` ելնելով ճգնաժամի տարիներին արձանագրված ցուցանիշներից: Չէ՞ որ ստեղծված իրավիճակում կարող են բազմաթիվ գործոններ լինել: 2015 թվականին բանկերն ստիպված էին զսպել վարկավորումը: Առաջին հերթին, դա թելադրված էր ՀՀ դրամով միջոցների սակավությամբ, իսկ մենք գիտենք, որ սպառողական վարկավորումն իրականացվում է դրամով: Երկրորդ, ռիսկ-մենեջմենթի վերանայումը շատ բանկերում նախատեսում էր պոտենցիալ վարկառուների նկատմամբ պահանջների խստացում, հատկապես ճգնաժամի պայմաներում նրանց կողմից պարտավորությունների կատարման հնարավորությունների առումով: Վարկառուների նկատմամբ պահանջների շարքում առաջինը վերանայվեց պարտքի ծածկման գործակիցը (DSCR - Dept Service Coverage Ratio)` նախկին 1.1-ից խստացվեց մինչև 1.4, այսինքն, եթե շուրջ 30-ով ընկնի շրջանառությունը կամ եկամուտը, ապա բանկի հանդեպ պարտավորությունների կատարման  մասով կարող են խնդիրներ ծագել: Այնուհետ հաջորդում է գրավով ապահովումը,  որի նկատմամբ պահանջների խստացումը թելադրված էր ցածր իրացվելիությամբ և անշարժ գույքի գների անկումով:

 

Ճգնաժամային երևույթներն սկսեցին զգացվել 2014 թվականի կեսից, որոնք ավելի խորացան 2015 թվականին: Թե որքանո՞վ բանկերը կկարողանան հաղթահարել այդ իրավիճակը, ցույց կտա 2016 թվականը, որը լուրջ կառուցվածքային փոփոխություններ է  ենթադրում բանկային համակարգում:

 

Ամերիաբանկն ինչպիսի՞ դեր է իրեն վերապահում Հայաստանի տնտեսության վարկավորման իրավիճակի շտկման գործում: ՎԶԵԲ-ի  մասնակցությունն Ամերիաբանկի կապիտալի համալրմանը հնարավորոթյուն տալի՞ս է արդյոք արտաքին աղբյուրներց ակնկալել լայնածավալ  

 

 

միջոցների ներգրավում:

 

Ամերիաբանկի կապիտալում  ուղղակի ներդրումների տեսքով կստանանք 40 մլն ԱՄՆ դոլար (մոտ 20 մլրդ դրամ), երկու փուլով: Սկզբում, լրացուցիչ թողարկման շրջանակներում, ՎԶԵԲ-ը ներդրեց 30 մլն ԱՄՆ դոլար (մոտ 15 մլրդ դրամ)` ստանալով Ամերիաբանկի բաժնետոմսերի փաթեթի 20-ը, իսկ մնացած 10 մլն ԱՄՆ դոլարը նախատեսվում է ապագայում կապիտալի մեծացման համար: Կապիտալն ավելացնելով Ամերիաբանկի կապիտալի համարժեքությունը կհասնի 19-ի: Բացի ՎԶԵԲ-ի միջոցներից, 50 մլն ԱՄՆ դոլարի սուբորդինացված վարկ է տրամադրվել IFC-ի կողմից:

 

Հասկանալի է, որ կարճ ժամկետում հնարավոր չէ ներքին աղբյուրներից  ծանրակշիռ միջոցներ ներգրավել: Իսկ նշված 90 մլն ԱՄՆ դոլարի շնորհիվ մեր առջև, փաստորեն, բացվում է արտաքին աղբյուրներից առնվազն 500 մլն ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորություն, ընդ որում, ինչպես մեզ հետ արդեն աշխատող գործընկերներից, այնպես էլ նոր աղբյուրներից: Մենք արդեն մի շարք հանդիպումներ ենք ունեցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների, բանկերի հետ, որոնք հետաքրքրված են հայկական ֆինանսական շուկայով: Բացի այդ, լրացուցիչ ֆինանսավորման ճանապարհով մեզ հետ համագործակցությունը շարունակելու ցանկություն են հայտնել մեր ներկայիս գործընկերները, որոնց հետ մենք տարբեր ծրագրերով բավականին հաջող աշխատում ենք:

 

Նման ծավալուն միջոցների ներգրավման դեպքում արդյո՞ք բանկը չի բախվի դրանց արդյունավետ տեղաբաշխման դժվարությանը:

 

Չէի ասի, որ դա  դժվարություն է, դա ավելի շուտ խնդիր է, որը պետք է լուծել: Իհարկե, մտահոգություն կա, որ շուկան համապարփակ չէ, հետևաբար չի կարող ընդունել հսկայական ֆինանսական միջոցներ, ինչպիսի գին էլ դրանք ունենան: Դրա համար էլ մենք պլանավորում ենք գործընթացն իրականացնել փուլերով` 1-2 տարվա ընթացքում: Իհարկե, արդյունավետության տեսանկյունից բանկի համար ավելի լավ կլիներ միանգամից օգտագործել այդ հնարավորությունը` եկամտաբեր ակտիվների ավելացման համար: Բայց, այնուամենայնիվ, իմանալով շուկայի ծավալները և առկա պահանջարկը, պատրաստվում ենք այդ միջոցներն իրացնել փուլերով: Օրինակ, հաջորդ տարի պատրաստվում ենք վարկային ներդրումներն ավելացնել 100-130 մլն ԱՄՆ դոլարով, բայց եթե պահանջարկն, այնուամենայնիվ, գերազանցի մեր ակնկալիքները, ապա այդ գումարը կարող է լինել ավելի մեծ, մանավանդ, որ մենք հնարավորություն ունենք մեր գործընկերներից արագ ներգրավել լրացուցիչ միջոցներ:

 

Կան մեծ և լավ նախագծեր, որոնք ֆինանսական աջակցության կարիք ունեն, ինչպես վարկավորման, այնպես էլ հետագա  առաջմղման համար,  և  խոսքը գնում է լուրջ միջոցների մասին, և դրան համապատասխան, բանկը պետք է ունենա զգալի ծավալով կապիտալ: Խոշոր հարկատու հաճախորդների ներգրավման և վարկավորման առումով Ամերիաբանկի դիրքերը բավականին ուժեղ են:

 

Ո՞ր ոլորտներն են առաջնահերթ Ամերիաբանկի վարկային քաղաքականությունում:

 

Մեզ շատ է հետաքրքրում ագրոբիզնեսի ոլորտը, մասնավորապես, ջերմոցների շինարարությունը, որոնց արտադրանքի 80-90-ն արտահանվում է Ռուսաստան: Մեզ հետաքրքրում են նաև էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտները, ընդ որում, վերջինիս առումով չնայած էներգակիների և լեռնահանքային հումքի միջազգային գների նվազմանը,  արտադրանքի նկատմամբ պահանջարկը պահպանվում է: Եվ դրա համար մենք շատ հարմարավետ ենք մեզ զգում լեռնահումքային ոլորտի  ընկերությունների վարկավորման հարցում: Մեզ շատ է հետաքրքրում նաև հեռահաղորդակցության ոլորտը, որտեղ մենք ունենք նախագծեր և 2016 թվականին նախատեսում ենք մի շարք նոր նախագծերի վարկավորում:

 

ՓՄՁ-ները  գտնվում են Ամերիաբանկի նպատակային վարկավորման  շրջանակներում: Մենք այս ուղղությանը մշտապես մեծ ուշադրություն ենք  հատկացնելու և հնարավորինս  գրավիչ ենք դարձնելու ՓՄՁ-սուբյեկտների վարկային պրոդուկտները, որպեսզի ավելացնենք այս սեգմենտի մեր հաճախորդների բազան:

 

Վարկավորումից  բացի նախատեսո՞ւմ եք արդյոք M&A հնարավորություն:

 

Այո, M&A (միավորման և միաձուլման) հնարավորությունը մեկ կամ մի քանի բանկերի հետ մենք երբեք չենք բացառել: Ասեմ ավելին, այդպիսի առաջարկներ մենք ժամանակ առ ժամանակ ստանում ենք և քննարկում: Մենք շատ մանրակրկիտ ուսումնասիրում ենք այն բանկերի ցուցանիշները, որոնք կարող են մեզ հետաքրքրել գնման կամ միաձուլման առումով: Դրանք շատ չեն, բայց, այնուամենայնիվ, կան: Ամեն ինչ կախված է գնից:

 

Կարծում եմ, որ 2016 թվականը բանկային համակարգի միավորման և ամրապնդման առումով շատ հետաքրքիր կլինի, համենայն դեպս, 2015 թվականին մենք տեսանք այդ գործընթացի մեկնարկը, տեղի ունեցավ միաձուլման երկու գործարք (ՊրոԿրեդիտ բանկը` Ինեկոբանկի հետ, իսկ ԲՏԱ բանկը` Հայէկոնոմբանկի հետ): 2017 թվականի սկզբին մենք արդեն կտեսնենք կառուցվածքային լուրջ փոփոխություններով բանկային մի նոր համակարգ, ավելի ուժեղ ու կայուն: 

 

ՎԶԵԲ-ը, որպես կանոն, որևէ բանկի կապիտալում մասնակցություն ունենալուց առաջարկում է ինչպես կորպորատիվ կառավարման, այնպես էլ ռիսկերի կառավարման մեխանիզմներ: Օգտվո՞ւմ եք այդ հնարավորությունից:

 

Մենք ունենք կորպորատիվ կառավարման բավականաչափ մշակված մեխանիզմներ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Բայց, գիտակցելով, որ ՎԶԵԲ-ի նման հեղինակավոր բաժնետերը կարող է նոր լումա ունենալ կորպորատիվ կառավարման բարելավման մեջ, մենք, իհարկե, կօգտվենք իրենց առաջարկներից: Նույնը կարելի է ասել նաև ռիսկ-մենեջմենթի մասին: Նման առաջարկների համար մենք միշտ բաց ենք: Իսկ այսօր ՎԶԵԲ-ի նախագծի նպատակն Ամերիաբանկի կապիտալիզացմանն աջակցելն է, նպաստելով նրա աճի ռազմավարական նպատակների իրագործմանը՝ հետագայում IPO-ի (բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում) իրականացման վերջնական նպատակով:

 

Ամերիաբանկի IPO դուրս գալու պլանները բավական ինտրիգային են: Ե՞րբ եք նախատեսում դուրս գալ կապիտալի միջազգային շուկա:

 

Դրանք առաջիկա տարվա պլաններ չեն, մենք լավ ենք հասկանում, որ IPO-ն ինքնանպատակ չէ, մենք պետք է հետևողականորեն աշխատենք այդ նպատակին հասնելու համար: Մենք պետք է ավելի մեծ աճ ապահովենք` ինչպես քանակական, այնպես էլ որակական ցուցանիշների գծով, և, իհարկե, արտաքին միջավայրը նույնպես պետք է բարենպաստ լինի IPO-ի իրականացման համար:

 

Եվրոբանկի հետ համագորակցության նոր ձևաչափը նպատակաուղղված է  առավել հավակնոտ ռազմավարության իրականացմանը, մասնավորապես, առաջնային հրապարակային տեղաբաշխման առաջարկով (IPO) միջազգային շուկաներ դուրս գալուն: Բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխմանը պատրաստվելուն կօգնի նաև IFC-ի սուբորդինացված վարկը:

 

Տոկոսադրույքների ինչպիսի՞ միտում կարելի է ակնկալել 2016 թվականին և ինչո՞վ կարող է դա պայմանավորված լինել:

 

Տոկոսադրույքների իջեցում պետք չէ սպասել: Ասեմ` ինչու: Առաջինը, ներքին շուկայում ՀՀ դրամով միջոցների ներգրավումը թանկ հաճույք է: Այսինքն, մենք պետք է ՀՀ դրամով վարկերի գնագոյացման ժամանակ հաշվի առնենք ռեպոյի դրույքները, արժեթղթերի եկամտաբերությունը, այդ թվում նաև պետական պարտատոմսերի գծով, ինչպես նաև ավանդների տոկոսադրույքները: Սա ՀՀ դրամով  միջոցների մասին: Իսկ ԱՄՆ դոլարով միջոցների մասով նույնպես չեմ կանխատեսում  էական տատանումներ, քանի որ, առաջին հերթին, գնագոյացման վրա ազդում է Libor դրույքը, ինչն ուղղակիորեն կապված է ԱՄՆ-ում դաշնային պահուստի տոկոսադրույքի հետ, որը 2015 թվականին բարձրացավ 0.25-ով` 2016թ.-ին աճելու հեռանկարով, երկրորդ, դա երկրի ռիսկն է, որն առայժմ չի տեղաշարժվում դրական ուղղությամբ,  և երրորդը, դա կորպորատիվ ռիսկն է (փոխառուի ռիսկը), այսինքն, ԱՄՆ դոլարով միջոցների  տոկոսադրույքների տատանման միտումը կլինի ոչ էական` 0.5: Ամերիաբանկը կֆինանսավորի խոշոր  նախագծերը վարկառուի համար առավել շահավետ պայմաններով:

 

Ամերիաբանկը պլանավորո ՞ ւմ է արդյոք մասնաճյուղերի ցանցի ընդլայնում,  թե՞ այնուամենայնիվ, շեշտը  դրվում է հեռակառավարման ծառայությունների ընդլայնման վրա:

 

2016 թվականին նախատեսում ենք երկու նոր մասնաճյուղերի բացում, մեկը մայրաքաղաքում, մյուսը՝ մարզում, ինչի արդյունքում մասնաճյուղերի ընդհանուր թիվը կհասնի 14-ի: Բացի այդ, մենք ընդլայնում ենք հաճախորդների արագ սպասարկման կետերի թիվը: Այսօր արդեն գործում է նման երկու կետ, ևս չորսը պատրաստվում ենք հանրապետությունում բացել 2016 թվականին: Դրանք cash-in/cash-out բանկոմատներ են, կրպակներ, ինտերնետ-բանկինգ: Մասնաճյուղերի ցանցի  առավել ընդլայնումից մենք գերադասում ենք հաճախորդների սպասարկման նոր տեխնոլոգիական մեթոդների կիրառումը, գումարած`սպասարկման որակը: Այդ թվում խոսքը գնում է նաև նոր ներդրվող՝ իռլանդական CR2 ընկերության BankWorld հեռահար բանկային ինքնասպասարկման համակարգի մասին, որը հասանելի կլինի 2016 թվականի վերջին: Այդ նախաձեռնությունն ուղղված է բանկի ռազմավարական նպատակներից մեկի իրականացմանը, մասնավորապես, ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հաճախորդներին առաջարկել  նորարար բանկային ծառայությունների  ամբողջական փաթեթ, ինչը ենթադրում է հեռակառավարման բոլոր բանկային ծառայությունների մեկ հարթակ, որը կապահովի հաճախորդների համար բանկային գործառույթնեի կատարման առավելագույն հարմարավետություն: Միևնույն ժամանակ, այս համակարգը կունենա իր ավանդը Հայաստանում հեռակառավարման բանկային ծառայությունների  մշակույթի զարգացման գործում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համարՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար
ՀԱՊԿ-Գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետ նշանակվելու առթիվՀԱՊԿ-Գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետ նշանակվելու առթիվ
Արդշինբանկը պարգևատրում է իր պարտաճանաչ վարկառուներինԱրդշինբանկը պարգևատրում է իր պարտաճանաչ վարկառուներին
Հայաստանի և Վրաստանի վարչապետները ոչ ֆորմալ հանդիպում են անցկացրել ԲոլնիսիումՀայաստանի և Վրաստանի վարչապետները ոչ ֆորմալ հանդիպում են անցկացրել Բոլնիսիում
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինՃապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Հունվարի 18-19-ի գիշերները օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազիՀունվարի 18-19-ի գիշերները օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի
Ադրբեջանի դեսպանը` Ռուսաստանի գործընկերներին. Բոլոր խնդիրներն ինքնըստինքյան կվերանան, եթե ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ կարգավորվի արդար հիմունքովԱդրբեջանի դեսպանը` Ռուսաստանի գործընկերներին. Բոլոր խնդիրներն ինքնըստինքյան կվերանան, եթե ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ կարգավորվի արդար հիմունքով
Փարիզում մեկնրակել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետՓարիզում մեկնրակել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Փաստաբան. ՄԻԵԴ երրորդ հայցը կարող է ներառել քաղաքական շարժառիթներով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման վերաբերյալ դրույթՓաստաբան. ՄԻԵԴ երրորդ հայցը կարող է ներառել քաղաքական շարժառիթներով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման վերաբերյալ դրույթ
Երևանը 167-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում՝ ըստ կյանքի որակիԵրևանը 167-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում՝ ըստ կյանքի որակի
ԱԱԾ-ն հերքում է ՀՀ ոստիկանապետի վարորդին կաշառակերության համար ձերբակալելու մասին տեղեկատվությունըԱԱԾ-ն հերքում է ՀՀ ոստիկանապետի վարորդին կաշառակերության համար ձերբակալելու մասին տեղեկատվությունը
Ինքնակամ հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերքԻնքնակամ հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք
Հունվարի 16-24-ը Արցախում տեղի կունենա Հ.Յ.Դ 33-րդ Ընդհանուր ԺողովըՀունվարի 16-24-ը Արցախում տեղի կունենա Հ.Յ.Դ 33-րդ Ընդհանուր Ժողովը
ՀՀ Ազգային ժողովը ձեռնամուխ է եղել խորհրդարանական մշտական հանձնաժողովների ղեկավարների թեկնածությունների քննարկմանըՀՀ Ազգային ժողովը ձեռնամուխ է եղել խորհրդարանական մշտական հանձնաժողովների ղեկավարների թեկնածությունների քննարկմանը
Լիլիթ Մակունց. Խմբակցությունում որևէ ներքին կոնֆլիկտ և տարաձայնություն չկա, որը կարող էր դրդել պատգամավորին վայր դնել մանդատըԼիլիթ Մակունց. Խմբակցությունում որևէ ներքին կոնֆլիկտ և տարաձայնություն չկա, որը կարող էր դրդել պատգամավորին վայր դնել մանդատը
Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինՀասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Հայկ Մարության. <Ազատության> հրապարակում մի շարք սրճարանների ապամոնտաժման մասին որոշումը վերջնական է և վերանայման ենթակա չէՀայկ Մարության. <Ազատության> հրապարակում մի շարք սրճարանների ապամոնտաժման մասին որոշումը վերջնական է և վերանայման ենթակա չէ
ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2018թ. ընթացքում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպքՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2018թ. ընթացքում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք
Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը և Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներԼենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը և Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
Հանրապետությունում սուր շնչառական վարակներով  հիվանդանցությունն աճման միտում ունիՀանրապետությունում սուր շնչառական վարակներով  հիվանդանցությունն աճման միտում ունի
Փաշինյան. Տնտեսական հեղափոխություն տեղի կունենա այն ժամանակ, երբ քաղաքացիներն այդ ուղղությամբ քայլեն կառավարության հետՓաշինյան. Տնտեսական հեղափոխություն տեղի կունենա այն ժամանակ, երբ քաղաքացիներն այդ ուղղությամբ քայլեն կառավարության հետ
Վերլուծաբան. Բաքվի «դիպուկահարների պատերազմով՚ շանտաժին Երևանը պետք է պատասխանի նոր բանակցային օրակարգովՎերլուծաբան. Բաքվի «դիպուկահարների պատերազմով՚ շանտաժին Երևանը պետք է պատասխանի նոր բանակցային օրակարգով
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան ՌոհանիինՆախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին
Կառավարող խմբակցությունից խորհրդարանի պատգամավորը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրելԿառավարող խմբակցությունից խորհրդարանի պատգամավորը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել
Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունն առավել խորացնելու և ընդլայնելու հայ-թուրքմենական համագործակցությունը տարբեր ոլորտներումԶոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունն առավել խորացնելու և ընդլայնելու հայ-թուրքմենական համագործակցությունը տարբեր ոլորտներում
Հայաստանի նախագահը և Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել են երկու երկրների հարաբերությունների ողջ սպոկտրըՀայաստանի նախագահը և Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել են երկու երկրների հարաբերությունների ողջ սպոկտրը
Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում ԱՄԷ պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի հետ քննարկել է փոխշահավետ համագործակցությունըԱրմեն Սարգսյանն Աբու Դաբիում ԱՄԷ պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի հետ քննարկել է փոխշահավետ համագործակցությունը
Վրաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինՎրաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Սեյրան Օհանյան. պետության համար բարձրագույն իրավական ակտ է համարվում Սահմանադրությունը, եւ յուրաքանչյուր ոտնձգություն նրա դեմ ոտնձգություն է երկրի քաղաքացու, պետականության դեմ եւ քրեորեն դատապարտելի էՍեյրան Օհանյան. պետության համար բարձրագույն իրավական ակտ է համարվում Սահմանադրությունը, եւ յուրաքանչյուր ոտնձգություն նրա դեմ ոտնձգություն է երկրի քաղաքացու, պետականության դեմ եւ քրեորեն դատապարտելի է
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Մասիս Մայիլյան. Արցախի ԱԳՆ շարունակելու է հետևողականորեն աշխատել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, միջազգային համագործակցության զարգացման ու ընդլայնման ուղղությամբՄասիս Մայիլյան. Արցախի ԱԳՆ շարունակելու է հետևողականորեն աշխատել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, միջազգային համագործակցության զարգացման ու ընդլայնման ուղղությամբ
Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով բողոքի ակցիայի մասնակիցները ցանկանում են երեք օրվա ընթացքում հանդիպել վարչապետի հետՄանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով բողոքի ակցիայի մասնակիցները ցանկանում են երեք օրվա ընթացքում հանդիպել վարչապետի հետ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի միջնորդությունըԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի միջնորդությունը
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել «մարտի 1-ի» գործի շրջանակումՀայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել «մարտի 1-ի» գործի շրջանակում
Շվեդիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինՇվեդիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյան. Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը, ծառայում եմ հայ ժողովրդինՆիկոլ Փաշինյան. Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը, ծառայում եմ հայ ժողովրդին
Հունվարի 17-ի ցերեկը և 18-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանովՀունվարի 17-ի ցերեկը և 18-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով
Ավետ Ադոնցը հետ է կանչվել Իսպանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնիցԱվետ Ադոնցը հետ է կանչվել Իսպանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից
Մանվել Գրիգորյանի փաստաբաններն անթույլատրելի են համարում դատարանի նկատմամբ ճնշումըՄանվել Գրիգորյանի փաստաբաններն անթույլատրելի են համարում դատարանի նկատմամբ ճնշումը
The Jerusalem Post. Զոհրաբ Մնացականյանն առաջիկայում կայցելի ԻսրայելThe Jerusalem Post. Զոհրաբ Մնացականյանն առաջիկայում կայցելի Իսրայել
Սարգսյանը` Փաշինյանին.  մեր քաղաքացիները  պետք է հպարտ լինեն ոչ միայն զուտ զգացական իմաստով, այլ` ըստ էությանՍարգսյանը` Փաշինյանին.  մեր քաղաքացիները  պետք է հպարտ լինեն ոչ միայն զուտ զգացական իմաստով, այլ` ըստ էության
Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբՎլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Գագիկ Ծառուկյան. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերին, որպեսզի այցելի ՀայաստանԳագիկ Ծառուկյան. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերին, որպեսզի այցելի Հայաստան
Արարատ Միրզոյանն ընտրվել է ՀՀ ԱԺ նախագահԱրարատ Միրզոյանն ընտրվել է ՀՀ ԱԺ նախագահ
ՀԿԵ-ն դատարանում բողոքարկում է ՏՄՊՊՀ-ի որոշումըՀԿԵ-ն դատարանում բողոքարկում է ՏՄՊՊՀ-ի որոշումը
Հայացք Բաքվից. Փաշինան-Ալիև երկու հանդիպումներից հետո գլխավոր պահը զգույշ և կոռեկտ փոխադարձ արձագանքներն ենՀայացք Բաքվից. Փաշինան-Ալիև երկու հանդիպումներից հետո գլխավոր պահը զգույշ և կոռեկտ փոխադարձ արձագանքներն են
Փորձագետ. Հայաստանի տնտեսությունն աճի ներուժ ունի՝ ԵԱՏՄ շրջանակներում հարաբերությունների խորացման միջոցովՓորձագետ. Հայաստանի տնտեսությունն աճի ներուժ ունի՝ ԵԱՏՄ շրջանակներում հարաբերությունների խորացման միջոցով
Հայաստանը <Աշխարհի ամենախելացի երկրները> միջազգային վարկանիշի որևէ կատեգորիայի մեջ չի ընդգրկվելՀայաստանը <Աշխարհի ամենախելացի երկրները> միջազգային վարկանիշի որևէ կատեգորիայի մեջ չի ընդգրկվել
Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրելԱրմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպանը նշանակվել է  ՀՀ ՍԴ աշխատակազմի ղեկավարԼեհաստանում Հայաստանի նախկին դեսպանը նշանակվել է ՀՀ ՍԴ աշխատակազմի ղեկավար
<Սասնա Ծռեր> կուսակցությունը քննադատության է ենթարկել ԱԺ ԵԱՏՄ հարցերի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը<Սասնա Ծռեր> կուսակցությունը քննադատության է ենթարկել ԱԺ ԵԱՏՄ հարցերի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը
Այսօր կքննվի Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունըԱյսօր կքննվի Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
Արման Եղոյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնիցԱրման Եղոյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից
Հունվարի 16-ին Փարիզում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումըՀունվարի 16-ին Փարիզում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքըՄեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
Արմեն Սարգսյանը կմասնակցի «Աբու Դաբի կայունության շաբաթե ֆորումինԱրմեն Սարգսյանը կմասնակցի «Աբու Դաբի կայունության շաբաթե ֆորումին
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Տեղի կունենա յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստըՏեղի կունենա յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը
Ալեքսանդր Իսկանդարյան. Նոր կառավարությունը պետք է նոր մեխանիզմներ եւ շփումներ հաստատի արտաքին տնտեսական գործընկերների հետԱլեքսանդր Իսկանդարյան. Նոր կառավարությունը պետք է նոր մեխանիզմներ եւ շփումներ հաստատի արտաքին տնտեսական գործընկերների հետ
Քաղաքագետ. Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների ակտիվացումը միտված է իրական աշխատանքի վերսկսմանը բանակցային գործընթացի շրջանակումՔաղաքագետ. Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների ակտիվացումը միտված է իրական աշխատանքի վերսկսմանը բանակցային գործընթացի շրջանակում



Հարցազրույց
Մանվել Սարգսյան. Հայաստանում քանդվեց օլիգարխիկ համակարգը, բայց ավտորիտարիզմի վերադարձի վտանգը պահպանվում է (video)Մանվել Սարգսյան. Հայաստանում քանդվեց օլիգարխիկ համակարգը, բայց ավտորիտարիզմի վերադարձի վտանգը պահպանվում է (video)
Հայաստան 2018-2023. Զարգացման հետընտրական սցենարներՀայաստան 2018-2023. Զարգացման հետընտրական սցենարներ
Վլադիմիր Եվսեև. Ռուսաստանը պետք է նախաձեռնություն դրսևորի և բարձրացնի ղարաբաղյան հակամարտության գոտի սպառազինության մատակարարումների նոմենկլատուրայի վերանայման հարցըՎլադիմիր Եվսեև. Ռուսաստանը պետք է նախաձեռնություն դրսևորի և բարձրացնի ղարաբաղյան հակամարտության գոտի սպառազինության մատակարարումների նոմենկլատուրայի վերանայման հարցը
Ասաֆ Հաջիև. Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն արդյունքներ չի տալիս, պետք է փնտրել ղարաբաղյան հարցի այլընտրանքային լուծումներԱսաֆ Հաջիև. Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն արդյունքներ չի տալիս, պետք է փնտրել ղարաբաղյան հարցի այլընտրանքային լուծումներ
Բոլոտ Օթունբաև. Ղրղզստանի և Հայաստանի միջև համագործակցությունն ակտիվորեն կզարգանա Բոլոտ Օթունբաև. Ղրղզստանի և Հայաստանի միջև համագործակցությունն ակտիվորեն կզարգանա
Ժիրայր Սէֆիլյան. <Սասնա ծռերի> պրագմատիզմը՝ ապագայի համար աշխատանքումԺիրայր Սէֆիլյան. <Սասնա ծռերի> պրագմատիզմը՝ ապագայի համար աշխատանքում
Կարապետ Ռուբինյան. Համաժողովրդական ատելությունը «վերադարձի» շանսեր չի թողնում Ռոբերտ ՔոչարյանինԿարապետ Ռուբինյան. Համաժողովրդական ատելությունը «վերադարձի» շանսեր չի թողնում Ռոբերտ Քոչարյանին
Արսեն Խառատյան. Կառուցողական երկխոսությունը փակ թեմաների բացակայության պայմաններում` հարաբերությունների ամրապնդման հիմքԱրսեն Խառատյան. Կառուցողական երկխոսությունը փակ թեմաների բացակայության պայմաններում` հարաբերությունների ամրապնդման հիմք
Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 2)Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 2)
​​​​​​​Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 1)​​​​​​​Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 1)
Կոնստանտին Օրբելյան. Մեկ մարդը շատ բան կարող է անել, առավել ևս, եթե ունի այսպիսի հուսալի գործընկերներԿոնստանտին Օրբելյան. Մեկ մարդը շատ բան կարող է անել, առավել ևս, եթե ունի այսպիսի հուսալի գործընկերներ
Սմբատ Նասիբյան. Պետական մոտեցումը կարող է Հայաստանի տնտեսության թերությունները վերածել առավելություններիՍմբատ Նասիբյան. Պետական մոտեցումը կարող է Հայաստանի տնտեսության թերությունները վերածել առավելությունների
Սերգեյ Մարկեդոնով. Աշխարհաքաղաքական հավասարակշռության որոնման դատապարտված է Հայաստանի ցանկացած ղեկավարություն՝ ներառյալ ստեղծվելիքՍերգեյ Մարկեդոնով. Աշխարհաքաղաքական հավասարակշռության որոնման դատապարտված է Հայաստանի ցանկացած ղեկավարություն՝ ներառյալ ստեղծվելիք
Անդրեյ Սինյակով  - Մենք հավատում ենք, որ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը /Ագարակի ՊՄԿ/ «բախտավոր» աստղի տակ է ծնվելԱնդրեյ Սինյակով  - Մենք հավատում ենք, որ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը /Ագարակի ՊՄԿ/ «բախտավոր» աստղի տակ է ծնվել
Նիլ Մաքֆարլեյն. Խորհրդային մտածողությունը հիմնական խոչընդոտներից մեկն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհինՆիլ Մաքֆարլեյն. Խորհրդային մտածողությունը հիմնական խոչընդոտներից մեկն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին
Սարո Սարոյան: Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման հարցում գոյություն ունի ուղղակի կապ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնավարման հետՍարո Սարոյան: Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման հարցում գոյություն ունի ուղղակի կապ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնավարման հետ
Կիրո Մանոյան. Ստատուս-քվոն կարող է աշխատել հայերի օգտին միայն ճիշտ օգտագործման՝ Արցախի բնակչության մինչև 250-300 հազար ավելացման դեպքումԿիրո Մանոյան. Ստատուս-քվոն կարող է աշխատել հայերի օգտին միայն ճիշտ օգտագործման՝ Արցախի բնակչության մինչև 250-300 հազար ավելացման դեպքում
Ռասիմ Մուսաբեկով. Ադրբեջանում նախագահական ընտրությունների տեղափոխումը կարող է թույլ տալ Ղարաբաղի շուրջ բանակցություններում բեկման հասնել արդեն այս տարի Ռասիմ Մուսաբեկով. Ադրբեջանում նախագահական ընտրությունների տեղափոխումը կարող է թույլ տալ Ղարաբաղի շուրջ բանակցություններում բեկման հասնել արդեն այս տարի
Վարդան Ոսկանյան: Իրանում վերջին սադրանքների նպատակը Թեհրանի վերադարձն էր միջազգային  պատժամիջոցների ռեժիմին Վարդան Ոսկանյան: Իրանում վերջին սադրանքների նպատակը Թեհրանի վերադարձն էր միջազգային  պատժամիջոցների ռեժիմին 
Սերգեյ Մարկեդոնով. 2017 թվականը Հարավային Կովկասում արժանի է փորձագիտական շրջանակների սևեռուն ուշադրությանՍերգեյ Մարկեդոնով. 2017 թվականը Հարավային Կովկասում արժանի է փորձագիտական շրջանակների սևեռուն ուշադրության
Ռուսաստանի դեսպան. Հուսով ենք` Հայաստանը կարող է դառնալ հենց այն «համագործակցության կամուրջը՚ ԵՄ և ԵԱՏՄ միջև, Արևմուտքի և Արևելքի միջևՌուսաստանի դեսպան. Հուսով ենք` Հայաստանը կարող է դառնալ հենց այն «համագործակցության կամուրջը՚ ԵՄ և ԵԱՏՄ միջև, Արևմուտքի և Արևելքի միջև
Մանվել Սարգսյան. 25 տարվա ընթացքում Հայաստանում մարդիկ աստիճանաբար  գիտակցել են, որ զբաղվում են դատարկ բաներովՄանվել Սարգսյան. 25 տարվա ընթացքում Հայաստանում մարդիկ աստիճանաբար  գիտակցել են, որ զբաղվում են դատարկ բաներով
 Ալեքսեյ Կոլոմիեց. Ի տարբերություն Միխայիլ Սահակաշվիլիի` Յուլիա Տիմոշենկոյի  ճանապարհը դեպի Ուկրաինայի նախագահի պաշտոն, գործնականում, բաց է Ալեքսեյ Կոլոմիեց. Ի տարբերություն Միխայիլ Սահակաշվիլիի` Յուլիա Տիմոշենկոյի ճանապարհը դեպի Ուկրաինայի նախագահի պաշտոն, գործնականում, բաց է
Արկադի Տեր-Թադևոսյան. Արցախի և Հայաստանի հետ ցանկացած փոխզիջումային պայմանավորվածություն անձամբ Ալիևի համար հավասարազոր է ինքնասպանությանԱրկադի Տեր-Թադևոսյան. Արցախի և Հայաստանի հետ ցանկացած փոխզիջումային պայմանավորվածություն անձամբ Ալիևի համար հավասարազոր է ինքնասպանության
Մաքսիմ Սուչկով. Հայաստանի զարգացման շահերից բխող նախագծերի որակական և համակարգային իրագործումը կբացառի Ռուսաստանի նյարդային արձագանքն այն առնչությամբ, թե ինչ են «այնտեղ մտահղացել ամերիկացիները՚Մաքսիմ Սուչկով. Հայաստանի զարգացման շահերից բխող նախագծերի որակական և համակարգային իրագործումը կբացառի Ռուսաստանի նյարդային արձագանքն այն առնչությամբ, թե ինչ են «այնտեղ մտահղացել ամերիկացիները՚
Թիմուր Ուրազաև. Որպես ԵԱՏՄ անդամ` Հայաստանը, ինչպես և Ղազախստանը, ապրիորի գործոն են ԵԱՏՄ մյուս երկրների իրենց գործընկերների համարԹիմուր Ուրազաև. Որպես ԵԱՏՄ անդամ` Հայաստանը, ինչպես և Ղազախստանը, ապրիորի գործոն են ԵԱՏՄ մյուս երկրների իրենց գործընկերների համար
GeoProMining-10 տարվա գործունեություն ի շահ երկրի, ոսկու արդյունահանման ոլորտումGeoProMining-10 տարվա գործունեություն ի շահ երկրի, ոսկու արդյունահանման ոլորտում
Ավիգդոր Էսկին. Իսրայելի համար Հայաստանի և Իրանի կառուցողական հարաբերությունները ոչ թե բացասական, այլ դրական ենԱվիգդոր Էսկին. Իսրայելի համար Հայաստանի և Իրանի կառուցողական հարաբերությունները ոչ թե բացասական, այլ դրական են
Ալեքսանդր Ցինկեր. Թրամփի վարչակազմը հասկացնում է «Մեծ Մերձավոր Արևելքի» նախագծի առաջիկա վերածնման մասինԱլեքսանդր Ցինկեր. Թրամփի վարչակազմը հասկացնում է «Մեծ Մերձավոր Արևելքի» նախագծի առաջիկա վերածնման մասին
Վիտալի Նաումկին. Մոսկվան Բաքվի և Երևանի հետ հարաբերություններում երկակի խաղ չի խաղումՎիտալի Նաումկին. Մոսկվան Բաքվի և Երևանի հետ հարաբերություններում երկակի խաղ չի խաղում
Մեկնաբանվողներ
Ստեղծվեւմ է Հայաստանի կառավարությանն առընթեր կադրային բանկՍտեղծվեւմ է Հայաստանի կառավարությանն առընթեր կադրային բանկ
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստների նկատմամբ ճնշում չի նկատելՄԱԿ-ի հատուկ զեկուցողն Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստների նկատմամբ ճնշում չի նկատել
Ստեփանակերտ. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով Ջոն Բոլթոնի սպասումները տարբեր պատճառներով անիրական ենՍտեփանակերտ. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով Ջոն Բոլթոնի սպասումները տարբեր պատճառներով անիրական են
Մեծ Բրիտանիայի դեսպան. Մենք հուսով ենք, որ այս ընտրություններում չի լինի ատելություն և այլատյացություն, ինչը կարող էր դիտվել անցյալումՄեծ Բրիտանիայի դեսպան. Մենք հուսով ենք, որ այս ընտրություններում չի լինի ատելություն և այլատյացություն, ինչը կարող էր դիտվել անցյալում
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մտքերի գագաթնաժողովի գլխավոր գործընկեր Թիերի Մալերեթի հետՆախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մտքերի գագաթնաժողովի գլխավոր գործընկեր Թիերի Մալերեթի հետ
Քարահունջի պահպանման քաղաքացիական շարժման ակտիվիստների բաց նամակը Նիկոլ ՓաշինյանինՔարահունջի պահպանման քաղաքացիական շարժման ակտիվիստների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին
Երկիր Ծիրանի. Հայկ Մարությանը գլխավոր խորհրդական է նշանակել մի մարդու, ով մասնակից է եղել նախկին իշխանությունների կողմից իրականացված թալանին և ապօրինություններինԵրկիր Ծիրանի. Հայկ Մարությանը գլխավոր խորհրդական է նշանակել մի մարդու, ով մասնակից է եղել նախկին իշխանությունների կողմից իրականացված թալանին և ապօրինություններին
<Միջազգային հումանիտար զարգացման> ՀԿ-ն գաղտնազերծել է Հայաստանում ԼԳԲՏ ֆորումի կազմակերպիչներին<Միջազգային հումանիտար զարգացման> ՀԿ-ն գաղտնազերծել է Հայաստանում ԼԳԲՏ ֆորումի կազմակերպիչներին
Մխիթար Ավետիսյան. <Սասնա ծռերի> առաջնային ու հիմնական նպատակը Արցախի դե յուրե միացումն է Հայաստանի ՀանրապետությանըՄխիթար Ավետիսյան. <Սասնա ծռերի> առաջնային ու հիմնական նպատակը Արցախի դե յուրե միացումն է Հայաստանի Հանրապետությանը
Բոլթոնը Հայաստանին զգուշացրել է Սիրիայի ճգնաժամին հնարավոր ռազմական ներգրավվածությունիցԲոլթոնը Հայաստանին զգուշացրել է Սիրիայի ճգնաժամին հնարավոր ռազմական ներգրավվածությունից
ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերված դիակի ինքնությունըՀՀ քննչական կոմիտեն պարզում է Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերված դիակի ինքնությունը
Բաքուն Հայաստանի իշխանություններին կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համարԲաքուն Հայաստանի իշխանություններին կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար
Բոլթոն. Թրամփը կարող է օգտագործել իր լիազորությունները 907-րդ ուղղման գործողությունը կասեցնելու համարԲոլթոն. Թրամփը կարող է օգտագործել իր լիազորությունները 907-րդ ուղղման գործողությունը կասեցնելու համար
Վահե Գրիգորյան. Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ էՎահե Գրիգորյան. Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է
ՀՀԿ-ն հերքում է դեկտեմբերյան ընտրություններին մասնակցության վերաբերյալ որոշում կայացնելու և իր համամասնական ցուցակը նախապատրաստելու մասին լուրերը ՀՀԿ-ն հերքում է դեկտեմբերյան ընտրություններին մասնակցության վերաբերյալ որոշում կայացնելու և իր համամասնական ցուցակը նախապատրաստելու մասին լուրերը 
Չեխիայի դեսպան. Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձի հարցը մտնում է Մադրիդյան սկզբունքների օրակարգի մեջՉեխիայի դեսպան. Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձի հարցը մտնում է Մադրիդյան սկզբունքների օրակարգի մեջ
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվ ել Կարեն ՆերսիսյանըՍտանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվ ել Կարեն Ներսիսյանը
Միլզ.Հայաստանում ժողովրդավարության ապագան փայլուն էՄիլզ.Հայաստանում ժողովրդավարության ապագան փայլուն է
Մակրոն. Ազնավուրը հայ էր, ով լիովին ճանաչում էր այն մեծ ոճրագործությունը, որի զոհ էր հենց ինքը. դա ցեղասպանությունն էՄակրոն. Ազնավուրը հայ էր, ով լիովին ճանաչում էր այն մեծ ոճրագործությունը, որի զոհ էր հենց ինքը. դա ցեղասպանությունն է
Հայկ Մարության. Ես մտադիր եմ, առաջին հերթին, լուծել աղբահանության խնդիրըՀայկ Մարության. Ես մտադիր եմ, առաջին հերթին, լուծել աղբահանության խնդիրը
Նիկոլ Փաշինյան. Նրանք, ովքեր կփորձեն արհամարհել օրենքը, ժողովրդի կարծիքն ու պահանջը՝ կհայտնվեն պատմության աղբանոցումՆիկոլ Փաշինյան. Նրանք, ովքեր կփորձեն արհամարհել օրենքը, ժողովրդի կարծիքն ու պահանջը՝ կհայտնվեն պատմության աղբանոցում
Գագիկ Ծառուկյան. Եթե ժողովուրդն ուզում է դեկտեմբերին, ուրեմն, մենք էլ ենք ուզում դեկտեմբերինԳագիկ Ծառուկյան. Եթե ժողովուրդն ուզում է դեկտեմբերին, ուրեմն, մենք էլ ենք ուզում դեկտեմբերին
Բաբլոյան. Աշխարհն այսօր կորցրեց հիրավի ականավոր երգչի, Հայաստանն ու ողջ հայությունը հրաժեշտ են տալիս մեծագույն հայինԲաբլոյան. Աշխարհն այսօր կորցրեց հիրավի ականավոր երգչի, Հայաստանն ու ողջ հայությունը հրաժեշտ են տալիս մեծագույն հային
«Հայաստան» համահայկական հիմնադրամն ունի նոր տնօրեն«Հայաստան» համահայկական հիմնադրամն ունի նոր տնօրեն
Երևանում կայացավ «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը. Կուսակցությունը ղեկավարելու է 7 հոգանոց քարտուղարությունըԵրևանում կայացավ «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը. Կուսակցությունը ղեկավարելու է 7 հոգանոց քարտուղարությունը
Նիկոլ Փաշինյանը` ՄԱԿ ԳԱ պատվիրակներին. Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջումՆիկոլ Փաշինյանը` ՄԱԿ ԳԱ պատվիրակներին. Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում
ՀՀԿ-ն արձագանքել է Երևանի ընտրությունների ցածր մասնակցության մասին Փաշինյանի հայտարարությանըՀՀԿ-ն արձագանքել է Երևանի ընտրությունների ցածր մասնակցության մասին Փաշինյանի հայտարարությանը
Քոչարյանը հոռետեսական կանխատեսում է արել Հայաստանի ներկա իշխանությունների քաղաքականության հետևանքների առնչությամբՔոչարյանը հոռետեսական կանխատեսում է արել Հայաստանի ներկա իշխանությունների քաղաքականության հետևանքների առնչությամբ
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները համակարծիք են. երկու պետությունների հարաբերությունները հատուկ բնույթի ենՀայաստանի և Ռուսաստանի ղեկավարները համակարծիք են. երկու պետությունների հարաբերությունները հատուկ բնույթի են
«Ոչ հինն է լուրջ, ոչ նորն է նոր, այսպիսի անլուրջ վերաբերմունք խոշորագույն միջազգային ներդրողի նկատմամբ»:«Ոչ հինն է լուրջ, ոչ նորն է նոր, այսպիսի անլուրջ վերաբերմունք խոշորագույն միջազգային ներդրողի նկատմամբ»:
Փնտրել ըստ օրերի