ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում շատ կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի
ջանքերի ակտիվացումը և այդ գործունեության շրջադարձը:
Ինչպես տեղեկացնում է
Թրենդ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ,
Միջազգային մարդասիրական օգնության հանրապետական հանձնաժողովի նախագահ Ալի
Հասանովը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիջարդ Մորնինգսթարի հետ հանդիպմանը, որը տեղի է
ունեցել այդ երկրում վերջինիս լիազորություների ավարտի կապակցությամբ:
Հասանովն իր
մտահոգությունն է հայտնել, որ համանախագահների գործունեությունն այդպես էլ ոչ մի
արդյունք չի տվել:
Մորնինգսթարն
էլ իր հերթին է նշել , որ Վաշինգտոնը մշտապես հատուկ ուշադրություն է դարձնում ԼՂՀ
հակամարտության կարգավորմանը: