Երևանի քաղաքապետարանը բողոքի հասարակական ակցիաների ճնշման ներքո մտադիր է վերանայել հասարակական տրանսպորտով երթևեկության սակագինը 100-ից մինչև 150 դրամ բարձրացնելու վերաբերյալ իր սկզբնական որոշումը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է քաղաքապետարանի աղբյուրը, հասարակական բողոքի ճնշման ներքո Երևանի քաղաքապետարանը մտադիր է հասարակական տրանսպորտի ուղեվարձը նվազեցնել 150 դրամից մինչև 120 դրամ: Մասնավորապես, աղբյուրը նշել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջին իրադարձությունների հետևանով խիստ նյարդային վիճակում է գտնվում: ՙՆրան հատկապես հուզում է այն փաստը, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացումից և դրան հաջորդած բողոքի զանգվածային ակցիաներից հետո իր հեղինակությունը`ՙորպես Երևանի լավագույն քաղաքապետ՚, կտրուկ անկում է ապրել՚,- հայտարարել է աղբյուրը`նշելով, որ քաղաքապետարանը չի ցանկանում տպավորություն ստեղծել, թե տեղի է տալիս հասարակական ճնշմանը, այդ պատճառով ընտրել է 120 դրամ փոխզիջումային սակագինը: