ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի վաճառքի բանակցությունները շարունակվում են: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
ՙԲանակցություններն ընթանում են, բայց բաժնետոմսերի գների վերաբերյալ պայմնավորվածություններ դեռ չկան, սակայն, Հայաստանն ունի նաև այլ գնորդներ՚,-նշել է նա: Նախարարը նշել է նաև, որ բաժնետոմսերի վաճառքը բացառապես տնտեսագիտական հարց է և պետք չէ այն կապել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հնարավորության հետ:
Իսկ թե ինչ ուղղությամբ կծախսվեն բաժնետոմսերի վաճառքից ստացված գումարները, նախարարը նշել է, որ միջոցները կուղղվեն պետբյուջե, իսկ հետագայում կծախսվեն ըստ անհրաժեշտության:
Նշենք, որ հունիսի 17-ին Մոսկվայում աշխատանքային հանդիպում էր տեղի ունեցել Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշրների նախարար Արմեն Մովսիսյանի միջև: Հանդիպմանը խոսվել է ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ կապիտալում Գազպրմի բաժնեմասը 80%-ից 100%-ի հասցնելու մասին: Ի դեպ, մինչև Հայաստանը սահմանը գազը մատակարարում է ՙԳազպրոմ էքսպորտ՚ ՍՊԸ-ն, իսկ սահմանի վրա այն գնում է ՀայՌուսգազարդը: 2012 թվականին Գազպրոմը Հայաստանում վաճառել է 1.7 մլրդ.խոր.մետր գազ: