Հայաստանի բնապահպանության նախարարությունը անհեթեթություն է որակել իրանական ԶԼՄ-ներում տարածված լուրն այն մասին, որ Սևանա լճից պետք է ջուրը տարվի Իրան՝ Ուրմիա լիճ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է նախարարի մամուլի քարտուղար Թեհմինա Արզումանյանը:
Նշենք, որ Իրանի պետական IRNA գործակալության տվյալներով, Իրանը մտադիր է Ուրմիա լիճը վերակենդանացնել Հայաստանից ու Վրաստանից բերված ջրով: Ջուրը բերվելու է Հայաստանի Սևանա լճից ու Վրաստանի Կուր գետից՝ ջրի մղման 3 կայանների միջոցով: Այս մասին տեղեկացնում է իրանական Press TV-ը՝ հղում անելով պատգամավոր Ալի Ալիլուին: Ի դեպ, վրացական կողմը հաստատել է, որ նման համաձայնություն կա: Այն, որ վրացական կողմը հաստատել է այս տեղեկատվությունը հայ բնապահպանների մոտ կասկածներ է առաջացնում:
Այնուամենայնիվ, ինչպես գտնում են մասնագետները, բավականին տարօրինակ է թվում այն հանգամանքը, որ իրանցի պատգամավորը գործարքի հետ կապված ստույգ թվեր է բերում: Նրա խոսքով, դեպի Իրան ջրի մատակարարման ծավալը կկազմի վայրկյանում 60-80 խոր.մետր և նախագիծը կավարտվի 2 տարում: