Մարիաննա Մկրտչյան: Այսօր չի կարելի միանշանակ գնահատականներ տալ Հայաստան-Եվրամիություն
հարաբերություններին,
ինչպես
և
չի
կարելի
կանխատեսել
դրանց
հետագա
զարգացումը,
հոկտեմբերի
16-ին
ՙԱրևելյան
գործընկերության
4 տարի.
ձեռքբերումներ
և
մարտահրավերներ՚
խորհրդաժողովի
ժամանակ
հայտարարել
է
Հանրապետական
կուսակցությունից
ՀՀ
ԱԺ
պատգամավոր
Սամվել
Ֆարմանյանը:
ՙԱյսօր հայ-եվրոպական հարաբերությունների ապագան անորոշ
է,
սակայն
այն
կհստակեցվի
Վիլնյուսում
ՙԱրևելյան
գործընկերության՚
գագաթնաժողովից
հետո՚,-
ընդգծել
է
խորհրդարանականը:
Ըստ
որում,
նա
տեղեկացրել
է,
որ
կան
մի
քանի
պատճառներ,
որոնք
դրդել
են
Հայաստանին
փոխել
արտաքին
քաղաքական
վեկտորը,
մասնավորապես,
Հայաստան-ԵՄ հարաբերությունները
չի
կարելի
առանձնացնել
ընթացող
աշխարհաքաղաքական
գործընթացներից,
այդ
թվում`հայ-թուրքական
հարաբերությունների
անհաջող
վերաբեռնումը,
կրիտիկական
վիճակը
Մերձավոր
Արևելքում,
Իրանի,
Սիրիայի
շուրջ
ընթացող
գործընթացները:
Միաժամանակ
նա
նշել
է,
որ
եվրաինտեգրվելու
Հայաստանի
ցանկությունն
անկեղծ
էր:
Ֆարմանյանը նաև նշել է, որ այս կամ այն ինտեգրացիոն միությունն ընտրելիս հաշվի չեն առնվել Հայաստանի գործարար շրջանակների կարծիքները: ՙՀայ ձեռնարկատերերը տեղեկացված չեն այն մասին,
թե
ինչ
օգուտներ
իրենք
կքաղեն
այս
կամ
այն
տնտեսական
նախագծից:
Կարծում
եմ,
որ
այդ
փաստը
չի
կարելի
անտեսել՚,-
հայտարարել
է
քաղաքական
գործիչը:
Հանրապետականն ափսոսանք է հայտնել նաև այդ գործընթացներում հայ հասարակության
անբավարար
ներգրավվածության
առնչությամբ:
Միաժամանակ
Ֆարմանյանն
ընդգծել
է,
որ
Հայաստան-ԵՄ համագործակցությունն
այլընտրանք
չունի:
Նա
նաև
առաջարկել
է
դադար
վերցնել
մինչև
ՙԱրևելյան
գործընկերության՚
գագաթնաժողովը`մինչև
ինչ-որ փաստաթղթային
պայմանավորվածություններ
ձեռք
բերելը:
ՙԻսկ
ժամանակն
ամեն
բան
իր
տեղը
կդնի՚,-
ասել
է
Ֆարմանյանը: