ՙՍպայկա՚ ընկերության շենքում հրդեհի հետևանքով այրվել է 10 հազար տոննա ապրանք և 15 հազար քմ մակերեսով սառնարանային համալիր: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ընկերության տնօրեն Կարեն Բաղդասարյանը:
Նա նշել է, որ հրդեհը ներկայումս արդեն մարվել է, և հասցված վնասի չափերը, ինչպես և կատարվածի պատճառները դեռ պետք է պարզել:
Բաղդասարյանը նաև տեղեկացրել է, որ սառնարանային համալիրին կից կառույցները հրդեհի հետևանքով չեն տուժել:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին` ժամը 23.58-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող ՙՍպայկա՚ ՍՊԸ-ում: Դեպքի վայրում աշխատել է 26 միավոր հատուկ տեխնիկա, 110 փրկարար:
ՙՍպայկա՚ ընկերությունը ստեղծվել է 2001 թ. և հանդիսանում է Հայաստանում միջազգային ավտոբեռնափոխադրման առաջատար` իրականացնելով տրանսպորտային բեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ: