20-ից
ավելի հայտնի իրավապաշտպաններ և ցեղասպանագետներ բաց նամակով դիմել են Շվեյցարիայի
դաշնային խորհրդական և Արդարադատության և ոստիկանության դեպարտամենտի ղեկավար
տիկին Սիմոնետա Սոմարուգային` Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների
եվրոպական դատարանի որոշման առնչությամբ, գրում է «Գոլոս Արմենիի» թերթը`
վկայակոչելով «Ագոս» պարբերականը:
Նամակում,
մասնավորապես, ասվում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Շվեյցարիայի դեմ Դողու Փերինչեքի գործով վճռին (ՄԻԵԴ, 2013թ. դեկտեմբեր 17) ծանոթանալուց հետո մենք՝ մարդու
իրավունքների և ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ կատարող մասնագետներս, անհրաժեշտ ենք համարում
արձագանքել որոշման մեջ տեղ գտած անճշտություններին, որոնք, մեր
կարծիքով, ունեն լուրջ ազգային և հասարակական նշանակություն: Որոշման մեջ ասվում
է, թե Ցեղասպանությունը հստակ իրավական հասկացության տեսանկյունից դժվար է
ապացուցել: Դատարանը կասկածում է, որ
կարող է, ընդհանուր առմամբ,
փոխհամաձայնություն ձեռք բերվել այնպիսի իրադարձությունների առնչությամբ,
ինչի մասին խոսք է գնում, հաշվի առնելով, որ պատմական հետազոտություններն ըստ
սահմանման բաց են եղել քննարկուների համար` առանց պարտադիր եզրակացության կամ
օբյեկտիվ և բացարձակ ճշմարտության վերջնական հաստատման անհրաժեշտության: Դատարանը
Հայոց ցեղասպանության շուրջ առկա քաղաքական իրավիճակի համար օգտագորիծում է «թեժ բանավեճ»
արտահայտությունը:
Դրան ի
պատասխան գիտնականները միաձայն պնդում են, որ ցեղասպանագետների ճնշող
մեծամասնությունը (խոսքը վերաբերում է հարյուրավոր անկախ հետազոտողների, որոնք
ոչ մի առնչություն չունեն
կառավարությունների հետ) համոզված է, որ Օտոմանյան
Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունները լիովին համընկնում են ՄԱԿ-ի` ցեղասպանության կանխման և դրա համար պատիժի վերաբերյալ կոնվենցիայի 2-րդ հոդվածի բոլոր դրույթների հետ:
«Դատարանի առաջ քաշած այն միտքը, թե Ցեղասպանություն
ոճրագործությունը կարող է վերաբերել միայն Ռուանդայի և Սրեբրենիցայի
իրադարձություններին և միայն այն հիմնավորմամբ, որ դրանք հետազոտել է Միջազգային
քրեական դատարանը, վնասակար է: Ցեղասպանության ոճրագործությունները տասնամյակներ
շարունակ գիտնականների կողմից ճանաչվել են
որպես պատմական փաստ, և այդ երկու հանցագործությունները, որոնք իրականացվել են
ընդդեմ հայերի Օտոմանյան Թուրքիայի կողմից
և Եվրոպայում հրեաների դեմ` նացիստների կողմից, Լեմկինը համարել է
ցեղասպանություն», - ասվում է նամակում:
ՄԻԵԴ-ը նաև որոշել էր, թե 1915 թվականի
իրադարձությունների «ցեղասպանություն» իրավական բնորոշումից հրաժարվելն ուղղված չի
եղել հայ ժողովրդի նկատմամբ ատելույթուն հրահրելուն: Այդ առնչությամբ նամակի
հեղինակները նշել են, որ Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրեց Թուրքիայում
Հրանտ Դինքի սպանությանը, ինչպես նաև բռնության այլ մարդկանց նկատմամբ:
«Հայոց ցեղասպանությունը որակելով «միջազգային սուտ»,
պարոն Փերինչեքը ծայրահեղականության այնպիսի աստիճան է դրսևորել, որը հակասում է
արդարադատության բուն էությանը: Մենք կարծում ենք, որ դատարանը սխալվել է, Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը
որակելով «թեժ բանավեճ: … Մենք կարծում ենք, որ դատարանի որոշումն ու փաստարկները
նպաստում են ժխտողականությանը և կարող են կործանարար ազդեցություն ունենալ
ճշմարտության և հաշտության հասնելուն ուղղված ջանքերի վրա, ինչպես նաև կարող են
ունենալ բարոյական հետևանքներ: Մենք կարևոր ենք, համարում, որ Շվեյցարիայի
կառավարությունը դիմել է դատավճիռը վերանայելու խնդրանքով», - ասվում է բաց
նամակում, որի ներքո ստորագրել են, մասնավորապես, Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի ուսումնասիրմամբ զբաղվող և համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ Թաներ Աքչամը, Իսրայել Չարնին, Դոննա Լի Ֆրեյզեն, Վոլֆգանգ Գուստը, Թեսա Հոֆմանը, Մարկ Լևենը և շատ
ուրիշներ:
Հիշեցնենք,
որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հայցն
ընդդեմ Շվեյցարիայի, ով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար 2008 թվականին շեյցարական
դատարանի կողմից դատապարտվել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետև ազատազրկման որոշումը դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով:
ՄԻԵԴ-ը նշել
է, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները: