Հայաստանի իշխանությունները պետք է արձագանքեն
Զորի
Բալայանի`
Վլադիմիր
Պուտինին
ուղղված
նամակին,
հակառակ
դեպքում
ստացվում
է,
որ
այդ
ամենը
ծրագրվել
և
կազմակերպվել
է
նրանց
գիտությամբ
և
թույլտվությամբ,
այսօր
մամլո
ասուլիսի
ժամանակ
այդպիսի
կարծիք
է
հայտնել
ՙԺառանգություն՚
կուսակցության
վարչության
փոխնախագահ
Արմեն
Մարտիրոսյանը:
Շաբաթ օրը Զորի Բալայանը
17-էջանոց
բաց
նամակ
է
գրել
Ռուսաստանի
նախագահ
Վլադիմիր
Պուտինին,
որում
մանրամասն
ներկայացրել
է
Լեռնային
Ղարաբաղի,
Հայաստանի,
ողջ
տարածաշրջանի
պատմությունը
և
Ղարաբաղի
նկատմամբ
Ադրբեջանի
և
Թուրքիայի
նկրտումների
անհիրմն
լինելը:
Բալայանը
Պուտինին
հրավիրել
է
այցելել
Արցախ`
համոզվելու
իր
խոսքերի
ճշմարտացիության
ու
1921 թվականին
խորհրդային
իշխանությունների
կայացրած
որոշումների
անիրավաչափության
մեջ:
Նամակի հրապարակումից հետո ԶԼՄ-ները հեղեղվել են Բալայանին հասցեագրված դավաճանության, ռուսամոլության և Ղարաբաղը
Ռուսաստանին
հանձնելու
մտադրության
համար
մեղադրանքներով:
Մարտիրոսյանը հրապարակախոսի նամակը նրա անձնական
դիրքորոշման
արտահայտումը
չի
համարում,
այլ
այդ
քայլը
դիտարկում
է
որպես Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող որոշ բացասական գործընթացների վկայություն: ՙԵս դեմ եմ Ռուսաստանին
Լեռնային
Ղարաբաղ
ՙհրավիրելուն՚:
Ժամանակին
մենք
մեր
արյան
գնով
հաղթանակ
տարանք
և
հիմա
չենք
պատրաստվում
որևէ
մեկին
հանձնել
Ղարաբաղը՚,-
ասել
է
Մարտիրոսյանը: