«Դեմ եմ» շարժման ակտիվիստենրը ձախողել են Հայաստանում
ընթացող ամենամյա 3-րդ կենսաթոշակային ֆորումը, որին մասնակցում են նաև Հ վարչապետ
Տիգրան Սարգսյանը և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆեռնը:
Ակտիվիստները
պլակատներով ներխուժել են դահլիճ, որտեղ ընթանում էր ֆորումը, բացականչելով. «Մենք
դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին»: Դրանից հետո ֆորումի
կազմակերպիչներն ակտիվիստներին առաջարկել են մասնակցել ֆորումին, կամ դուրս գալ
դահլիճից: Ակցիայի մասնակիցներչը հրաժարվել են մասնակցել ֆորումին, դուրս են եկել
դահլիճից, բայց շարունակել են բացականչել. «Մենք դեմ ենք պարտադիր կուտակային
կենսաթոշակային համակարգին», «Ամոթ իշխանություններին» արտահայտությունները, իսկ
կազմակերպիչները որոշել են դադարեցնել ֆորումի աշխատանքները:
Նշենք, որ
փետրվարի 21-ին Երևանում տեղի կունենա Պարտադիր կուտակային կնսաթոշակային
համակարգի ներդրման դեմ բողոքի երթ: Ֆեյսբուքյան իրենց էջում միջացառման
մասնակիցներն առաջարկում են փողոց դուրս գալ էլեկտրական լապտերներով: Ակցիան
կմեկնարկի փետրվարի 21-ին, տեղական ժամանակով ժամը 18:30-ին: Այն տեղի կունենա
Մատենադարանի մոտ: Լպտերնեն ակտիվիստները ցանկանում են օգտագործել, որպեսզի
կենսաթոշակային բարեփոխումների հարցում դեռևս չկողմնորոշված քաղաքացիներին ճիշտ
ուղին սիմվոլիկ ցուցադրելու համար: