Անհնար է
փոխզիջումների մասին խոսել Բաքվի կողմից «զենք ճոճելու» պայմաններում: Լրագրողների
հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար
Էդուարդ Շարմազանովը:
«Թե մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջտանի նախագահների
փարիզյան հանդիպումը, թե դրանից հետո
ասել եմ, որ Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունները խնդրի
բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են: Մենք երբեք որեւէ արկածախնդրության
չենք գնացել, ռազմատենչ հռետորաբանություն չենք հնչեցրել: Եվ՝ թե մեզ որքանով
կհաջողվի դրական տեղաշարժ արձանագրել հակամարտության կարգավորման գործում, կախված
է միայն ադրբեջանական կողմից», - ասել է նա:
Այդ համատեքստում փոխխոսնակը չափազանց արդիական խնդիր
է համարում նաեւ պաշտոնական Ստեփանակերտի անմիջական մասնակցությունը բանակցություններին:
«Առանց դրա անհնար է արմատական փոփոխություն արձանագրել», - համոզված է
Շարմազանովը:
Անդրադառնալով հայ եւ ադրբեջանցի հասարակություններին
հաշտության մեծ համաձայնագրին եւ այն հանգամանքին նախապատրաստելու Ֆրանսիայի
ղեկավար Ֆրանսուա Օլանդի առաջարկությանը,
որ դա ենթադրում է փոխզիջումներ, Շարմազանովը հայտարրաել է, թե երբ Ադրբեջանը
ներկայացնի զիջումների իր տարբերակները, այն ժամանակ հայկական կողմը կհրապարակի այդ ուղղությամբ իր
մտադրությունները: «Ակնհայտ է, որ Բաքուն այսօր ոչ միայն փոխզիջումների մասին չի
խոսում, այլեւ իր հասարակությունը նախապատրաստում է պատերազմի, իր առջեւ դնելով
ինչ-որ մաքսիմալիստական, ուտոպիստական
նպատակներ: Այդ պայմաններում փոխզիջումների մասին խոսելու հարկ չկա», - ասել է
փոխխոսնակը: