Հայ  Рус  Eng
 Նորություններ

 Երկուշաբթի, 18 Մայիսի 2015

Մարտիրոսյան Նանա

Սուրեն Խաչատրյանը`բուռն քննարկման առիթ խորհրդարանում

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը բուռն քննարկման առիթ է դարձել Ազգային ժողովում:

ԱԺ հերթական նիստից առաջ ՙԺառանգությունից՚ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Ազգային ժողովի նախագահ ալուստ Սահակյանից պահանջել է խորհրդարանի օրակարգ մտցնել Խաչատրյանի և նրա ընտանիքի վարքի վերաբերյալ հայտարարության նախագիծ: Նա կոչ է արել պատասխանատվության ենթարկել Խաչատրյանին և նրա որդուն`թմրամոլներ և օրինախախտներ անվանելով նրանց: Ի պատասխան`ալուստ Սահակյանն անջատել է նրա բարձրախոսը`պահանջելով քաղաքավարության շրջանակներից դուրս չգալ: Դրան բուռն արձագանքել է Սյունիքից պատգամավոր Հայկ րիգորյանը, ով Փոստանջյանից պահանջել է լեզուն ատամների տակ պահել: ՙՉի կարելի քաղաքավարության շրջանակներից դուրս գալ և ազատություն տալ երևակայությանը՚,-տեղից բացականչել է րիգորյանը, սակայն Սահակյանն անջատել է նաև նրա բարձրախոսը: 

Սակայն, դրանով կրքերը չեն հանդարտվել. պարզաբանումները շարունակվել են խորհրդարանի կուլուարներում: Այս անգամ հանրապետական Սեյրան Սարոյանը, ով Խաչատրյանի որդու կնքահայրն է, որոշել է ՙսանձել՚ Փոստանյանին: ՙԵս հարգում եմ քեզ`որպես քաղաքական գործիչ, բայց ի±նչ գործ ունես Խաչատրյանի ընտանիքի հետ: Եթե խնդիրներ ունես քաղաքական գործիչ Սուրիկ Խաչատրյանի հետ, լուծիր հարցերդ նրա, այլ ոչ թե նրա ընտանիքի հետ: Ո±վ է ասել որ նրա որդին թմրամոլ է՚,- բղավել է գեներալը:

Փոստանջյանը հայտարարել է, որ այդ մասին են վկայում Ավետիք Բուդաղյանի  սպանության գործի շրջանակներում անցկացված փորձաքննության արդյունքները: ՙԴա ճիշտ չէ, կարող ես նրան կռվարար անվանել, բայց`ոչ թմրամոլ՚,- հայտարարել է Սարոյանը: Փոստանջյանն այս առնչությամբ պահանջել է նշել Բուդաղյանի վրա կրակողի անունը, ինչին ի պատասխան` գեներալը նշել է. ՙԻնչու± են Բուդաղյաններն ընդհանրապես Խաչատրյանի տուն եկել ՚:

Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետի պաշտոնից հեռացվել էր  2013 թվականին իր տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի հետևանքով, որի ժամանակ սպանվել էր ձեռներեց Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանը, վիրավորվել էր: Բուդաղյաննեի վրա կրակել էին Սուրեն Խաչատրյանի որդին ու թիկնապահը, սակայն դատարանը որոշեց գործը կարճել և ազատ արձակել նրանց: Խաչատրյանի և նրա հարազատների անունները շրջանառվում են շատ այլ հանցավոր սկանդալներում: Այնուամենայնիվ, նա վերանշանակվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում:

Օրերս ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել` Խաչատրյանի որդու մասնակցությամբ: Մայիսի 2-ին  «որիս բժշկական կենտրոնիցե Ոստիկանության որիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հարութ Զաքարյանըª «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածքե մարմնական վնասվածքով: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ 2015 թվականի մայիսի 2-ինª ժամը 16:00-ի սահմաններում, Հարութ Զաքարյանը որիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տիգրան Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են որիսի «Սդղի գյոլե կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաև այլ անձինք£ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հարութ Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք: Մայիսի 4-ին Սյունիքի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «ինքնությունը չպարզված անձանց կողմից «Սդղի գյոլե կոչվող տարածքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվե£  

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
1588
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի