WWF
փրկած որբ արջի քոթոթը բնակություն է հաստատել Շիկահողի արգելոցում: Հիշեցնենք, որ
ծուռթաթը մարդկանց մոտ էր եկել 2012 թվականին: Գերմանացի գործընկերների
աջակցությամբ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանի
ներկայացուցչությունը Մաշա արջուկի համար ժամանակավոր ապաստան էր կառուցել և վարձել
անասնաբույժի: 8 ամիս պահելով քոթոթին` նախորդ տարվա հուլիսի սկզբին Մաշային ազատ
էին արձակել` նախապես հագցնելով ռադիովզնոց:
Ինչպես
ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում պատմել է Վայրի բնության համաշխարհային
հիմնադրամի Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Կարեն Մանվելյանը, աշունն արջի
քոթոթն անցկացրել է Շիկահողի արգելոցում: Այնտեղ էլ ծուռթաթը դեկտեմբերին քուն է
մտել: Ձմռան ավարտից հետո, այսինքն, մարտ-ապրիլին բնապահպանները կրկին կարող են
կրկին տվյալներ ստանալ Մաշայի տեղաշարժի մասին:
Ավելի
վաղ Մանվելյանը նշել էր, որ ռադիովզնոցի շնորհիվ շատ հետաքրքիր տեղեկատվություն է
հավաքվել այդ տեսակի մասին` բնապահպանության տեսանկյունից: Նրա ասելով, հավաքված
նյութերը լիովին կարող են հիմք հանդիսանալ գիտական աշխատանքի և թեկնածուական թեզի
համար: