Շախմատի
նկատմամբ սերը հայերի արյան մեջ է, հայտարարել է ՖԻԴԵ նախագահ Կիրսան
Իլյումժինովը` Երևանում «Շախմատը դպրոցներում» միջազգային խորհրդաժողովի բացմանը:
Հոկտեմբերի 17-ին մեկնարկած միջոցառմանը մասնակցում են աշխարհի 30 երկրների
պատվիրակություններ: Խորհրդաժողովի հանդիսավոր բացմանը ներկա են եղել ՀՀ նախագահ,
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ՖԻԴԵ-ի ղեկավարը և այլ
բարձրաստիճան հյուրեր:
«Վերջերս ես Մեքսիկայում էի, և ինձ ցույց տվեցին
դպրոցական պետական ծրագիրը, տեղեկացնելով, որ իրենք որոշել են Հայաստանի օրինակով
շախմատը դարձնել պարտադիր առարկա դրպրոցներում ուսումնասիրման գամար: Նույն կարելի
է ասել Պարագվայի, Մոնղոլիայի, Թաիլանդի մասին: Ծրագիրը մեկնարկել և տարածվել է
ձեր շնորհիվ», - ասել է Իլյումժինովը:
Նրա
ասելով, Հայաստանում, պարզապես, ապրում են շախմատով, Հայաստանը միակ երկիրն է, որը
կարողացել է կարճ ժամկետում դառնալ եռակի օլիմպիական չեմպիոն, այդպիսի հաջողության
չեն հասել անգամ մեծ երկրները: