ԳեոՊրոՄայնինգ միջազգային դիվերսիֆիկացված հանքարդյունաբերական
ընկերությունների խումբը («ԳՊՄ» կամ «Ընկերություն»), մասնակցել է Դիլիջանի UWC միջազգային դպրոցիպաշտոնական բացման արարողությանը և դպրոցին նվիրել մի
շարք հայկական գրքեր անգլերեն լեզվով:
Ինչպես նշվում է ընկերության մամուլի
ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հաղորդագրությւոնում, ԳեոՊրոՄայնինգը դպրոցին նվիրեց անգլերեն լեզվով
գրքեր, որոնք պատմում են Հայաստանի պատմության, աշխարհագրության և մշակույթի
մասին: Այդ գրքերը նպաստում են օտարերկրյա ուսանողների` Հայաստանի մասին
պատկերացումների զարգացմանը: Դրանց մեջ կան ժամանակակից կրթական
հրատարակություններ, ինչպես նաև այնպիսիք, որոնք պարունակում են տեսանյութեր`
վիրտուալ շրջայց Հայաստանի տեսարժան վայրերում: Վերջիններս կօգնեն արտասահմանցի
ուսանողներին ծանոթանալ այն երկրի մշակույթին, որտեղ նրանք պետք է ապրեն և
ուսանեն:
«Կրթական ծրագրերին աջակցությունը
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի սոցիալական քաղաքականության հիմնաքարերից
մեկն է: Մենք ուրախ են այսօր Դիլիջանի UWC միջազգային դպրոցի հետ
համագործակցության շրջանակում վերահաստատել մեր դիրքերը, համոզված լինելով, որ
Դիլիջանում կրթության սերմը այսօր ցանելով վաղը կստանանք ծաղկող գիտելիքների ծառ:
Սրտանց շնորհավորում ենք մեր բարեկամներին այս նշանակալից իրադարձության առիթով և
վստահ ենք, որ դպրոցը իր ավանդը կներդնի ոչ միայն Հայաստանի կրթական համակարգի
զարգացման գործում, այլև իր արժանի տեղը կգրավի միջազգային կրթության համակարգում:
Մենք նաև վստահ ենք, որ մեր համագործակցությունը Դիլիջանի դպրոցի հետ
ապագայում կդառնա մեր ևս մեկ համեստ ներդրումը Հայաստանի կրթության ոլորտի
զարգացման գործում», - ասել է GeoProMining ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին:
Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցումը
ամուսիններ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի բարեգործական ծրագիրն է: Իր
առաջին ուսանողներին դպրոցն ընդունեց 2014թ. սեպտեմբերին: Շրջանավարտները կստանան Միջազգային
բակալավրի (IB) դիպլոմ: Իսկ 2017-ից դպրոցը կներդնի Cambridge IGCSE կրթական ծրագիրը, որը նախատեսված է 13-ից 16 տարեկան երեխաների համար: Այսօր քոլեջում ուսանում են 48 երկրներից ժամանած ուսանողներ` այդ թվում Հյուսիսային
Ամերիկայից, Արևելյան Եվրոպայից, Ռուսաստանից և Ավստրալիայից ժամանած96 ուսանող:
2001 թվականին ստեղծված ԳեոՊրոՄայնինգը հանդիսանում է միջազգային մասնավոր ընկերություն, որը հարուստ է ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված բազայով: GeoProMining արտադրում
է «Դորե» ձուլվածքի ոսկի և պղնձի,
մոլիբդենի ու ծարիրի խտանյութեր: Ընկերության հանքավայրերը գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում:
Հայաստանում GeoProMining-ին են պատկանում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և GPM
Gold ընկերությունը,
որը Սոտքում ոսկու հանքավայր է մշակում և կառավարում է Արարատի ոսկու կորզման
ֆաբրիկան: