Ղարաբաղյան հակամարտությունում բռնության դեպքերի ավելացումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Սոչիում կայանալիք բանակցությունների առարկա կդառնա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան ռեգիոնագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, հայտնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը`մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման պատճառները:
Սպասվում է, որ Սարգսյանը և Ալիևը կհանդիպեն օգոստոսի 8-9-ը Սոչիում: Հանդիպումը տեղի կունենա վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների պայմաններում: ՙՉեմ կարծում, թե բանը հասնի փախստականների ճակատագրի և կարգավիճակի առավել բարդ հարցերին: Սակայն, տվյալ դեպքում հանգստանալ ևս չենք կարող`հաշվի առնելով բարդ մարտահրավերները, որոնք ստեղծում է իրավիճակի սրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին: Ըստ որում`ոչ միայն Երևանի և Բաքվի, այլ նաև հարևան բոլոր պետությունների, ՀԱՊԿ-ի, արտաքին այլ խաղացողների համար՚,- նշել է նա:
Վերլուծաբանի կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունում, ինչպես ցանկացած այլ ռազմական դիմակայությունում, շատ դժվար է կանգ առնել անհրաժեշտ կետում: Եվ այս առնչությամբ ԵԱՀԿ շրջանակներում կարգավորման ձևաչափի վրա հույս դնել չենք կարող: Մնում է միայն Վաշինգտոնի և Մոսկվայի կողմից ռազմական գործողությունների չթույլատրման համատեղ կոշտ գծի մշակման ոչ այնքան լավատեսական հույսը: