Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Հինգշաբթի, 5 Փետրվարի 2015

Մարիաննա Մկրտչյան

Ստեփանակերտ. Մենք կարող ենք քննարկել ադրբեջանցի դիվերսանտներից մեկին հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցու հետ փոխանակման հարցը

Ստեփանակերտ. Մենք կարող ենք քննարկել ադրբեջանցի դիվերսանտներից մեկին հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցու հետ փոխանակման հարցը

Ղարաբաղի իշխանությունները կարող են քննարկել ադրբեջանցի
դիվերսանտներից մեկին հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի հետ
փոխանակման հարցը: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քատրուղար
Դավիթ Բաբայանը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:


 


«Մենք կարող ենք մտածել դատապարտված ադրբեջանցի
դիվերսանտներից մեկի փոխանակման առաջարկի մասին: Նրանցից մեկին փոխանակենք,
օրինակ, Ռամիլ Սաֆարովի հետ (2004 թվականին Հունգարիայում կացնահարել էր սպա
Գուրգեն Մարգարյանին - խմբ): Սակայն միակողմանի փոխանակման մասին խոսք անգամ չի
կարող լինել: Կարծում եմ, որ դա կլիներ բոլոր ժողովրդավարական սկզբունքների
կոպտագույն խախտում», - նշել է Բաբայանը: Ընդ որում նա ընդգծել է, որ ադրբեջանցի
դիվերսանտների նկատմամբբ դատավարությունը եղել է անկողմնակալ և թափանցիկ: Նրա
ասելով, հանցագործների մեղքն ապացուցվել է` միջազգային բոլոր սկզբունքների և
նորմերի պահպանմամբ:


 


Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ  Ջեյմս Ուորլիքը ԱՊԱ-ի հետ զրույցում կոչ է արել
վերադարիձնել Լեռնային Ղարաբաղում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին: Նրա
ասելով, նման մարդասիրական քայլը կարող է նպաստել կողմերի միջև լարվածության
թուլացմանն ու վստահության ստեղծմանը:


 


Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը  եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:  Տվյալ անձինք հատուկ առաջադրանքոց տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:


2014 թվականի դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի
ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Դիլհամ
Ասկերովին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Շահբազ Գուլիևին`
22 տարվա ազատազրկման:


 



Դատապարտվածների փաստաբաններն արդեն հաղորդել են, որ
իրենց պաշտպանյալները որոշել են դատավճիռը բողոքարկել Վերաքննիչ դատարանում: 

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ստեփանակերտ. Մենք կարող ենք քննարկել ադրբեջանցի դիվերսանտներից մեկին հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցու հետ փոխանակման հարցը

Ղարաբաղի իշխանությունները կարող են քննարկել ադրբեջանցի դիվերսանտներից մեկին հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի հետ փոխանակման հարցը: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քատրուղար Դավիթ Բաբայանը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

 

«Մենք կարող ենք մտածել դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներից մեկի փոխանակման առաջարկի մասին: Նրանցից մեկին փոխանակենք, օրինակ, Ռամիլ Սաֆարովի հետ (2004 թվականին Հունգարիայում կացնահարել էր սպա Գուրգեն Մարգարյանին - խմբ): Սակայն միակողմանի փոխանակման մասին խոսք անգամ չի կարող լինել: Կարծում եմ, որ դա կլիներ բոլոր ժողովրդավարական սկզբունքների կոպտագույն խախտում», - նշել է Բաբայանը: Ընդ որում նա ընդգծել է, որ ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբբ դատավարությունը եղել է անկողմնակալ և թափանցիկ: Նրա ասելով, հանցագործների մեղքն ապացուցվել է` միջազգային բոլոր սկզբունքների և նորմերի պահպանմամբ:

 

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ  Ջեյմս Ուորլիքը ԱՊԱ-ի հետ զրույցում կոչ է արել վերադարիձնել Լեռնային Ղարաբաղում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին: Նրա ասելով, նման մարդասիրական քայլը կարող է նպաստել կողմերի միջև լարվածության թուլացմանն ու վստահության ստեղծմանը:

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը  եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:  Տվյալ անձինք հատուկ առաջադրանքոց տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:

2014 թվականի դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Շահբազ Գուլիևին` 22 տարվա ազատազրկման:

 

Դատապարտվածների փաստաբաններն արդեն հաղորդել են, որ իրենց պաշտպանյալները որոշել են դատավճիռը բողոքարկել Վերաքննիչ դատարանում: 


Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
7212
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի